Աննա Վելիցյան
Ծնողի դպրոցի հիմնադիր, տնօրեն
Լեզվաբան, հոգեբան, ավարտել է Երևանի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը և ԵՊՀ-ի պրակտիկ հոգեբանների պատրաստման կենտրոնը։ 10 տարվա աշխատանքային փորձ ծրագրերի ղեկավարման, հաղորդակցության և ֆոնդահայթայթման ոլորտում («Այբ» կրթական հիմնադրամ և «Այբ» դպրոց), 4 տարվա ստաժ մանկական հոգեբանական կենտրոնում (Հայաստանի մանկական հոգեբանների և հոգեբույժների ասոցիացիա / ACPP), Եվրոպայի Տրանզակտ վերլուծության ասոցիացիայի հրավիրյալ մասնագետների կողմից իրականացված հայ հոգեբանների վերապատրաստման ծրագրի մասնակից։
Կրթական և բարեգործական ծրագրերի հեղինակ և համակարգող։
“Deep Parenting. Ծնողությունը խորքից” փոդքաստի հեղինակ և վարող։
Հավատում է, որ երջանկության, ստեղծագործականության և ինքնաճանաչողության հիմքն ու ձգտումները դրվում են վաղ մանկության շրջանում և շտկվում ու վերաիմաստավորվում ամբողջ կյանքի ընթացում։ Երազում է, որ Ծնողի դպրոցն ու նմանատիպ նախագծերը ծնողներին դարձնեն մի փոքր ավելի գիտակից՝ նոր մարդ ձևավորելու նրանց պատասխանատու առաքելության մեջ։
Երկու դստրերի մայր է։