Անուշ Խաչատրյան
«Ծնողավարման իմ մոդելը» ծրագրի դասընթացավար-օգնական
Հոգեբան, ավարտել է ԵՊՀ-ի փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի հոգեբանության բաժինը։ Մասնակցել է Հայաստանի Տրանզակտ վերլուծության ասոցիացիայի կազմակերպած և եվրոպացի հրավիրյալ մասնագետների կողմի իրականացրած հոգեթերապիայի ոլորտում վերապատրաստման բազմամյա ծրագրին, ինչպես նաև կոգնիտիվ-վարքաբանական հոգեթերապիայի, մանկական հոգեթերապիայի և հեքիաթաթերապիայի ոլորտներում կազմակերպված բազմաթիվ վերապատրաստման ծրագրերի։ 2004 թ․-ից աշխատում է «ՍՕՍ Մանկական գյուղեր» ՀԲՀ-ում, այժմ՝ որպես հոգեբան-խորհրդատու և հոգեթերապևտ երեխաների և մեծահասակների հետ։ Ունի 7 տարվա աշխատանքային փորձ որպես մանկավարժ-դաստիարակ դեռահասների հետ և 4 տարվա աշխատանքային փորձ սիրիահայ փախստականների հետ՝ որպես ծրագրի համակարգող։ Մեկ տարվա ընթացքում վարել է երեխաների և դեռահասների հետ հոգեբանական դասընթացներ («Ղողանջ» ՀԿ-ում)։ 2018 թվականից մասնակցում է Բալինտյան խմբային աշխատանքին։
Հավատում է, որ սերը և մարդկանց օգնելու պատրաստակամությունը կարող են աշխարհը դաձնել ավելի բարի։ Երկու տղաների մայր է։