Արմինե Վարդանյան
«Հաղորդակցման նոր լեզու» ծրագրի երկրորդ դասընթացավար

 

Հոգեբան, դասընթացավար, մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետ: Ավարտել է ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետը, ապա մագիստրատուրան՝ «Կլինիկական հոգեբանություն և հոգեթերապիա» մասնագիտացմամբ: Շուրջ 11 տարի աշխատել է աշխատել է Շիրակացու Ճեմարան գիտակրթական համալիրում, որոնցից 6-ը որպես դպրոցի հոգեբան, ապա՝ մանկավարժական ծառայությունների գործունեության համակարկող և միջին դպրոցի տնօրեն: Իրականացրել է ախտորոշիչ, խորհրդատվական, լուսավորչական աշխատանքներ կրտսեր, միջին դպրոցական տարիքի երեխաների, նրանց ծնողների և մանկավարժների հետ: Համակարգել է մանկավարժների հոգեբանական վերապատրաստմանն ուղղված ծրագիր: Աշխատում է «Թուֆենկյան Հոսփիթալիթի»-ում որպես մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետ: Վերջին տարիներին հանդես է գալիս նաև որպես դասընթացավար՝ համագործակցելով տարբեր կազմակերպությունների հետ:

Երեխայի ներդաշնակ զարգացման հիմքը համարում է առողջ ընտանեկան փոխհարաբերությունները, միմյանց լսելու և հասկանալու կարողությունը: Երկու երեխայի մայր է: