Հատուկ խումբ՝ մամա+պապա ձևաչափով։ 6 զույգ և 2 դասընթացավար | 6 շաբաթ և 12 հանդիպում:
Շաբաթը երկու օր, մեկը՝ աշխատանքային երեկոյան, մյուսը՝ շաբաթ։ Վերջնական օրերն ու ժամերը ենթակա են քննարկման խմբի մասնակիցների հետ։
Ինչո՞ւ է կարևոր դառնալ գիտակից ծնող։
Ոչ ոք մեզ չի սովորեցնում՝ ինչպես հարաբերություններ կառուցել մեր երեխաների հետ, ինչպես կառավարել մեր հույզերը, ինչպես չվնասել երեխային՝ նրան երջանկացնելու մեր հավերժ փորձերում։ Ծնող լինել մենք սովորել ենք մեր ծնողներից, տատիկ-պապիկից, մեր մանկության շրջանի այլ կարևոր մարդկանցից և նրանցից ընդօրինակել ենք ծնողավարման մոդելներ, որոնք այսօր կիրառում ենք մեր երեխաների հետ։ Մենք կա՛մ պատճենում ենք մեր «մեծերի» դաստիարակչական վարքագծերը, կա՛մ անում ենք ճիշտ հակառակը (որն իրականում ընտրություն չէ, այլ մետաղադրամի հակառակ կողմը), և երկու դեպքում էլ՝ առանց գիտակցելու։
Պատասխանատու և գիտակցված ծնողավարությունը.
մեր՝ որպես հասուն անձի ամբողջ ներուժի օգտագործումն է՝ ծնողի առաքելության իրականացման գործում.
երեխայի դաստիարակության նպատակների հստակ սահմանումն է.
ծնողավարման մեր սեփական, եզակի մոդելի մշակումն է:
Դրա համար մեզ պետք են որոշ տեսական գիտելիքներ, արդյունավետ ծնողավարման գոյություն ունեցող մոդելների ուսումնասիրություն, սեփական մանկական փորձի վերլուծություն։ Մեզ անհրաժեշտ է գտնել այն ձևը, որը թույլ կտա չկրկնել մեր ծնողների ակամա արված սխալները, սովորել ինքնուրույն վերլուծել մեր կյանքի իրավիճակները և ընտրություն կատարել։ Ծնող լինել չի նշանակում ապահովել երեխայի կուշտ, հագնված և առողջ լինելը։ Գիտակցված ծնողավարումը նվիրում է մեզ գործիքներ՝ աջակցելու այս աշխարհ եկած փոքրիկ մարդու բացառիկության և ինքնատիպության արտահայտմանն առավել արդյունավետ և առողջ կերպով, օգնելու նրան զարգանալ իրեն հարմար տեմպով, լինել արարող, այլ ոչ սպառող, սովորել բացահայտել իր անձը, իր ներուժը, վայելել կյանքը և լինել երջանիկ։
Ո՞ւմ համար է դասընթացը
Այն ծնողների, ովքեր.
- գիտակցում են իրենց դերի կարևորությունն ու կշիռը երեխայի զարգացման գործում նրա կյանքի առաջին օրվանից և հավատում են, որ հենց իրենց ձեռքերում են երեխայի հետագա կյանքի վրա ազդելու հզորագույն լծակները,
- գիտակցում են իրենց երեխայի՝ որպես իրենցից անջատ, յուրահատուկ, արժեքավոր մարդու կարևորությունը,
- ողջունում են և պատրաստ են ամեն կերպ օգնել երեխային կյանքում կայանալ այնպիսին, ինչպիսին նա կա,
- գիտակցում են, որ հաշվելը, գրելը, սպորտով զբաղվելը լավ է և անհրաժեշտ, բայց ամենևին ոչ բավարար և հաստատ ոչ առաջնային,
- ուզում են տեսնել իրենց երեխային՝ որպես ինքնուրույն, հուզականորեն գրագետ, շրջապատի հետ շփվելու և հարաբերություններ կառուցելու, իր կարծիքը լսելի դարձնելու և սահմաններ դնելու ունակ մարդ, ով կարող է զգալ, հարգել, սիրել,
- փնտրում են իրենց ուրույն ուղին և ցանկանում են ստեղծել գիտակից և դրական ծնող դառնալու իրենց եզակի մոդելը։
Ծրագրի հիմնական բովանդակություն
Թեմա 1. Ինչպե՞ս արձագանքել երեխայի զգացմունքներին
Սովորում ենք ակտիվ լսել երեխային, գտնում ենք այլընտրանք երկար ճառերին ու խրատներին, ընդունում ենք երեխայի զգացմունքներն ու օնգում ենք նրան ճանաչել դրանք։
Թեմա 2. Ինչպե՞ս հասնել համագործակցության
Սովորում ենք հանգիստ խոսել երեխայի հետ այնպես, որ նա մեզ լսի և սկսի կատարել մեր խնդրանքները, սովորում ենք խոսել մեր զգացմունքներից, հասկանում ենք դրա կարևորությունը։
Թեմա 3. Ի՞նչ այլընտրանք կա պատժին
Հասկանում ենք պատժի վնասը և վերլուծում ենք հնարավոր այլընտրանքները, սովորում ենք արտահայտել մեր բացասական հույզերն ու դժգոհությունը՝ առանց երեխային վիրավորելու, ինչպես նաև ներկայացնել մեր ակնկալիքներն ու սպասելիքները երեխայից՝ առանց նրան պարտավորեցնելու կամ ծանրաբեռնելու։ Սովորում ենք, թե ինչպես և ինչու տալ երեխային ընտրության հնարավորություն, սովորում ենք երեխայի հետ խնդրի համատեղ լուծման մեթոդներ։
Թեմա 4. Ինչպե՞ս և ինչո՞ւ խրախուսել երեխային
Սովորում ենք գնահատականներ տալու փոխարեն նկարագրել՝ ինչ ենք տեսնում կամ զգում, ճանաչում ենք օգտակար և վնասող խրախուսանքի տեսակները, զարգացնում ենք երեխայի մոտ առողջ ինքնագնահատականը։
Թեմա 5․ Ինչպե՞ս խթանել երեխայի ինքնուրույնությունը
Սովորում ենք երեխայի տարիքային զարգացման առանձնահատկությունները ու դրանց հիման վրա զարգացնում նրա ինքնուրույնությունը: Սովորում ենք հարգել երեխայի ջանքերը և դադարել անել գործերը նրա փոխարեն, թույլ տալ նրան ինքնուրույն գտնել հարցերի պատասխանները։ Սկսում ենք քաջալերել երեխային մտածել, ինքնուրույն որոշումներ կայացնել, պահպանել հույսը և ձգտել։
Թեմա 6. Ինչպե՞ս ազատել երեխային դերեր խաղալուց
Սովորում ենք ճանաչել մեր երեխային տրված «պիտակներն» ու «դերերը» և գիտակցում ենք մեր «ներդրումը» դրա մեջ, սկսում ենք կիրառել գրագետ հնարքներ՝ ցույց տալու մեր երեխային իր այլ՝ ավելի դրական, օգտակար կողմերը՝ ազատելով նրան դերեր խաղալու անրաժեշտությունից։
Ընդհանուր արդյունքը՝
- 30 նոր հմտություն ու գործիք՝ ինչպես արդյունավետ և առողջ կերպով հաղորդակցվել ձեր երեխաների հետ և դառնալ գիտակից, դրական, երջանիկ ծնող,
- 70 նկարազարդ օրինակ, թե ինչպես կարելի է օգտագործել այդ հմտությունները,
- 15 վարժություն տեղում, որոնք ցույց կտան իրավիճակները երեխայի աչքերով, կփոխեն ձեր պատկերացումները շփման հին ձևերի վերաբերյալ և կսովորեցնեն՝ ինչպես վարվել տանը՝ իրական իրավիճակներում,
- 13 տնային առաջադրանք, երբ դուք քայլ առ քայլ կփորձարկենք ձեր նոր հմտությունները և կտեսնեք դրանց իրական ազդեցությունը,
- 40 էջ լրացուցիչ ընթերցանություն՝ կարևոր հարցերի պատասխաններով, իրական պատմություններով, զգուշացումներով ու հուշումներով։
————————————————
Ծրագրի բովանդակությունը ճկուն է, և բոլոր մասնակիցների մասնավոր հարցումներն ու նրանց հուզող թեմաները հաշվի են առնվում ուսման ընթացքում։
Ծրագիրը մշակվել է ամերիկացի հոգեբաններ Ադել Ֆեյբերի և Իլեյն Մազլիշի «Ինչպես խոսել երեխաների հետ, որպեսզի լսեն, և ինչպես լսել, որպեսզի խոսեն» գրքի հիման վրա և լրամշակվել ու տեղայնացվել է Ծնողի դպրոցի հոգեբանների կողմից՝ նրանց բազմամյա մասնագիտական փորձի հիման վրա։
————————————————
Օրեր
Շաբաթը երկու օր, մեկը՝ աշխատանքային երեկոյան, մյուսը՝ շաբաթ։ Վերջնական օրերն ու ժամերը ենթակա են քննարկման խմբի մասնակիցների հետ։
Դասընթացի տևողությունն և ծավալը
- 6 շաբաթ, շաբաթը 2 հանդիպում
- 12 հանդիպում 2 ժամով
- 24 ժամ ընդհանուր աշխատանք
Փոքր խմբեր
- Մինչև 12 մասնակից
- Երկու դասընթացավար
Արժեք
89․000 դրամ 1 զույգը (մամա+պապա)
*Արժեքը ներառում է թեյ-սուրճի ընդմիջումը, աշխատանքի համար բոլոր անհրաժեշտ նյութերը, լրացուցիչ արժեքավոր տպագիր նյութեր։
Եթե դասընթացի ավարտին մասնակիցը այն գնահատում է՝ որպես անարդյունավետ / ոչ օգտակար, մենք վերադարձնում ենք գումարը։
Հարցերի դեպքում կապվեք մեզ հետ [email protected] էլփոստով կամ 094 224 223 հեռախոսահամարով։