Back
Երևան, Կոմիտաս 12
2025-04-15 18:30
Ես և իմ զայրույթը
5 թեմա
Ոչ մի «ջուր»․ միայն ամենակարևոր թեմաները՝ երեխայի հետ առողջ ու երջանիկ փոխհարաբերություններ կառուցելու մասին և համար
Նոր հմտություններ
Հմտությունների նոր պաշար՝ ինչպես արդյունավետ կերպով հաղորդակցվել երեխաների հետ և արդյունքում վայելել ծնողավարումը ամեն վայրկյան
Գործնական աշխատանքներ
Դասընթացի ընթացքում, բացի տեսական և տեղեկատվական նյութերից, տրվում են նաև գործնական հուշումներ, տեխնիկաներ և մեթոդներ՝ ուղղված զայրույթի կառավարմանը և ինքնակարգավորմանը։ Տեղում իրականացվում են վարժություններ, նաև հանձնարարվում փոքրիկ տնային առաջադրանքներ։

Դասընթացի օրեր

  • Ապրիլի 15
  • Ապրիլի 17
  • Ապրիլի 22
  • Ապրիլի 24
  • Ապրիլի 29

Զայրույթի կառավարման դասընթաց ծնողների համար

Դասընթացը նախատեսված է այն ծնողների համար, ովքեր ցանկանում են զարգացնել բարկությունը, զայրույթը, այլ հույզերը կառավարելու իրենց հմտությունները ու բարելավել  երեխաների հետ փոխհարաբերությունները։

Դասընթացը մշակվել է Հայաստանում առաջին ու միակ Ծնողի դպրոցի հիմնական հոգեբան-դասընթացավարներ

Լուսինե Աղաբեկյանի և Արմինե Վարդանյանի կողմից։

Դասընթացը կվարեն

Հոգեբան-դասընթացավար
Հոգեբան-դասընթացավար

ԹԵՄԱՆԵՐ

Կքննարկենք, թե ինչ է իրենից ներկայացնում զայրույթը՝ որպես հոգեբանական երևույթ, որոնք են դրա առաջացման հաճախ հանդիպող պատճառները։

Կհասկանանք, թե ինչ է ինքնակարգավորումը, որոնք են զայրույթի կառավարման սկզբունքները, զայրույթի արտահայտման կառուցողական եղանակները։ Կծանոթանանք և միասին կփորձարկենք զայրույթի կառավարմանն ուղղված տեխնիկաներ։

Կհասկանանք ինքնախնամքի նշանակությունը, ինչպես նաև դրա դերը զայրույթի պոռթկումների կանխարգելման և ինքնակարգավորման հարցում։ Մասնակիցները հնարավորություն կունենան բացահայտելու ինքնախնամքի իրենց տարբերակները։

Կհասկանանք՝ ինչպես հասնել հուզական հավասարակշռության և պահպանել այն երեխաների և շրջապատի մարդկանց հետ հարաբերություններում։

Կվերլուծենք և կբացահայտենք որպես ծնող մեր ուժեղ և ռեսուրսային կողմերը, որոնք կօգնեն հավասարակշռված ու ներդաշնակ լինել տարբեր իրավիճակներում։

ՆՎԵՐ

Դասընթացի բոլոր մասնակիցները, որպես նվեր, կստանան դասընթացավարներ Լուսինե Աղաբեկյանի և Արմինեի Վարդանյանի հեղինակած գրքերը, այդ թվում՝ զայրույթի կառավարման ուղղված վերջին գիրքը՝ որպես կարևոր լրացում դասընթացում անցած նյութին։

Վաղ գրանցում
(early bird)

Original price was: 48000 դրամ.Current price is: 39000 դրամ.

-
+