Back
Երևան, Կոմիտաս 12
2025-10-21 18:29
Գիտակցված ծնողավարում երեխային սպասող և 0-1 տար․ երեխաների ծնողների համար
2 մոդուլ
1-ին մոդուլ՝ երեխային սպասող մայրիկներ, 2-րդ մոդուլ՝ 0-1 տարեկան երեխաների ծնողներ
10 թեմա
6 թեմա խումբը վարող հոգեբանից, + 4 թեմա հյուր-մասնագետներից՝ մոր և երեխայի ներդաշնակ ու առողջ կյանքի մասին
19 հմտություն
Թե ինչպես դնել երեխայի ու ծնողների ամուր և առողջ կապի և արդյունավետ հաղորդակցման հիմքերը երեխայի կյանքի հենց առաջին օրվանից
12 վարժություն
Վարժություններն ու տնային առաջադրանքները կօգնեն քայլ առ քայլ ներդնել նոր հմտություն-ները ու տեսնել դրանց իրական ազդեցությունը ծրագրի առաջին օրից

Ծրագրի 6 հանդիպումների ընթացքում հոգեբանը կօգնի․

  • նախապատրաստվել ծնող լինելուն և երեխայի լույս աշխարհ գալուն,
  • սովորել՝ ինչ բաղադրիչներից է կազմված երջանիկ մանկությունը և երջանիկ ծնողավարությունը,
  • վերագիտակցել երեխայի հետ առողջ, վստահելի, ջերմ փոխհարաբերություններ կառուցելու մեթողներն ու մոտեցումները,
  • մի կողմ թողնել ձեր բոլոր վախերը, տագնապները, անհանգստությունները,
  • նորովի գիտակցել երեխա դաստիարակելու, սիրելու, երեխայի հետ շփումը լիարժեք վայելելու ձեր կարողությունները,
  • դառնալ ավելի երջանիկ ծնող ու մեծացնել երջանիկ երեխաների։

Ծրագրի ընթացքում Ծնողի դպրոցի հոգեբանը կօգնի ձեզ տեսնել ու ճանաչել ձեր ռեսուրսները՝ որպես ծնող, սովորել ճանաչել ձեր երեխային, ստեղծել նրա հետ խորը, ջերմ փոխհարաբերություններ կյանքի առաջին վայրկյաններից և անգամ նախքան ծնվելը և, ի վերջո, վայելել մարդ մեծացնելու և դաստիարակելու առաքելությունը։ Իսկ ծրագրի հյուր մասնագետները կտրամադրեն կարևոր տեղեկություն երեխայի քնի և ֆիզիկական առողջության մասին։

Ծրագրի հյուր-մասնագետներ

Մանկաբույժ․ կխոսի երեխայի ֆիզիկական   առողջության ապահովման  կարևոր   կետերից․ զարգացում,   հիվանդություններ, իմունային   համակարգ, կոփում։

Քնի մասնագետ․ կօգնի գլուխ հանել երեխայի քնի ռեժիմի, մոր ու երեխայի համատեղ հարթ կյանքի և քնի  վերաբերյալ շատ գաղտնիքներից և պարզ ճշմարտություններից։

Կրծքով կերակրման մասնագետ․ կօգնի նախապատրաստվել ԿԿ-ին, հասկանալ ԿԿ առավելությունները,  պատրաստ լինել հնարավոր խնդիրներին։

Հավելյալ սննդի ներմուծման մասնագետ․ կօգնի առողջ, փափուկ և անցնցում անցում կատարել ԿԿ-ից երեխայի հավելյալ սնուցման։

Մարաթոնը կվարեն

Հոգեբան-դասընթացավար
Հոգեբան-դասընթացավար

ԹԵՄԱՆԵՐ

  • Հղիության ապրման հոգեբանական ասպեկտները երեք եռամսյակների ընթացքում
  • Պատրաստվում ենք կյանքի նոր փուլին և ընդունելու երեխային՝ որպես մեր կյանքի ու ընտանիքի նոր ու անբաժանելի մասին․
  • Հոգեբանորեն պատրաստվում ենք ծննդաբերությանն ու երեխայի հետ կյանքին․
  • Սովորում ենք ճանաչել մեր վախերը, տագնապները, անհանգստությունները, դրանց պատճառներն ու հետևանքները մեր և մեր երեխայի համար։
  • Մոր և երեխայի կապի ձևավորումը ներարգանդային շրջանում
  • Սովորում ենք՝ ինչ է ծնող-երեխա կապը, ինչով է այն կարևոր․
  • Սովորում ենք, թե ինչպես հասնել երեխայի հետ առողջ, ամուր և ներդաշնակ կապի՝ սկսած ներարգանդային շրջանից։
  • Սովորում ենք հղիության ընթացքում հաղթահարել մեր լարվածությունը, անհանգստություններն ու տագնապները
  • Մարզում ենք ինքնակարգավորման և ինքնաջակցման հատուկ տեխնիկաներ ու հմտություններ, ինչպես նաև հետծննդաբերական ցավի կառավարման մեթոդներ
  • Պատրաստվում ենք ներդաշնակ, հանգիստ հետծննդաբերական շրջան ունենալուն
  • Ինչպես ճիշտ խնամել երեխային կյանքի առաջին շաբաթներին
  • Ինչին հատկապես ուշադիր լինել, ինչ անել, եթե հիվանդ է
  • Բոլոր «կարելիներն» ու «չի կարելիները»
  • Լացին արձագանք
  • Իմունային համակարգ, կոփում
  • Ինչպես կազմակերպել երեխայի առողջ և հանգիստ քունը
  • Ինչպես հոգ տանել մոր հանգստի մասին
  • Ինչին սպասել երեխայի զարգացման ամեն հաջորդ փուլում
  • Ինչպե՞ս նախապատրաստվել կրծքով կերակրմանը։ Ի՞նչ տանել ծննդատուն
  • Ինչո՞ւ կերակրել նորածնին հենց կրծքի կաթով։ Կրծքով կերակրման առավելությունները երեխայի և մայրիկի համար
  • Ի՞նչ է խեժը։ Այդ անփոխարինելի «սպիտակ ոսկին»
  • Ի՞նչ անել/չանել, որպեսզի ԿԿ հետ կապված խնդիրներ չառաջանան
    Հաջող կրծքով կերակրման նախադրյալերը
  • Ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ ծննդատանը, դրանց լուծումները
  • Կրծքով կերակրման հետ կապված հիմնական խնդիրները, դրանց պատճառներն ու լուծման ճիշտ ուղիները
  • Ինչպե՞ս նախապատրաստվել ԿԿ ավարտին և ե՞րբ սկսել ներմուծել երեխայի սննդակարգում հավելյալ սնունդ
  • ԿԿ և հավելյանի համատեղում
  • Ի՞նչ հաստատ չարժե անել ԿԿ-ից հավելյանի անցման ժամանակ
  • Հավելյալ սննդի ներմուծման մերթոդները
  • Ի՞նչ անել և ի՞նչ չանել, եթե երեխան հրաժարվում է հավելյալ սննդից
  • Սովորում ենք երեխաների հոգեբանական զարգացման տարիքային առանձնահատկությունները․
  • Սովորում ենք ճանաչել տարբեր տարիքում երեխայի կարիքներն ու պահանջմունքները, դրանց արձագանքելու գրագետ և վնասող ձևերը։
  • Սովորում ենք ճանաչել, ընդունել ու հասկանալ երեխայի հույզերը, տեսնել նրա վարքի հետևում թաքնված զգացմունքները․
  • Սովորում ենք ճիշտ լսել ու արձագանքել երեխային, որպեսզի կառուցենք նրա հետ առողջ, արդյունավետ փոխհարաբերություններ կյանքի առաջին վայրկյաններից։
  • Սովորում ենք երեխայի հետ խոսելու, հաղորդակցվելու այնպիսի հմտություններ և մեթոդներ, որ նա մեզ լսի՝ առանց բարկության և բացասական ծնողավարական մոտեցումների
  • Սովորում ենք սահմաններ դնելու, կարգապահությանը հասնելու առողջ և արդյունավետ ձևեր, հասկանում ենք պատժի վնասները և քննարկում այլընտրանքներ
  • Սովորում ենք ճիշտ, առողջ կերպով գովել և խրախուսել երեխային՝ գնահատականներ տալու փոխարեն․ ճանաչում ենք օգտակար և վնասող գովքի տեսակները, զարգացնում ենք երեխայի մոտ առողջ ինքնագնահատական․
  • Վերլուծում ենք երեխային շատ փոքր հասակից «դերեր տալու» ու «պիտակներ կպցնելու» իրական վնասները։ Սովորում ենք ճանաչել դրանք, դադարել մեր սխալ հաղորդագրություններով պիտակներ կպցնելն ու ազատում ենք երեխային դրանցից։

ԲՈՆՈՒՍ

Ծրագրի բոլոր մասնակիցներն ստանում են 10% զեղչի մշտական քարտ Ծնողի դպրոցից և 10% զեղչի հնարավորություն Լիբրա հոգեբանական կենտրոնում մեկանգամյա խորհրդատվության համար

Մոդուլ 1/2

38000 դրամ

Մասնակցել երկու մոդուլներին

58000 դրամ