Դիանա Յուդինա
Սանկտ-Պետերբուրգ (Ռուսաստան)
«Ծնողավարման իմ մոդելը» ծրագրի հեղինակ

 

Անհատական և ընտանեկան հոգեթերապևտ, խորհրդատու-հոգեբան, հոգեթերապևտիկ դասընթացների և ուսուցման ծրագրերի հեղինակ և կազմակերպիչ։ 18 տարվա աշխատանքային փորձ։ Ավարտել է բժշկական համալսարան, ունի երեք բժշկական մասնագիտացում՝ մանկաբարձ-գինեկոլոգ, հոգեբույժ, հոգեթերապևտ։ Հոգեբանություն սովորել է հոգեթերապիայի եվրոպացի անվանի մասնագետների մոտ, ովքեր արևմտյան աշխարհում հոգեթերապևտիկ գործուներության առաջատար մասնագետներ են։ Դասավանդել է հոգեթերապիա Երևանի պետական համալսարանում և Սլավոնական համալսարանում։ Հիմնադրել է Հայաստանի Տրանզակտ վերլուծության ասոցիացիան։ Ռուսաստանի և Եվրոպայի հայտնի հոգեբանների ներգրավմամբ կազմակերպել և անցկացրել է վեցամյա հագեցած ուսումնական ծրագիր հատուկ հայ մասնագետների համար, որոնցից ոմանք այսօր անցկացնում են դասընթացները Ծնողի դպրոցում։

 

Հավատում է, որ մարդու համար ամենամեծ շնորհը և միևնույն ժամանակ պատասխանատվությունն ու գործիքը սերն է։ Կյանքի իր փիլիսոփայությունը ձևավորում է սեփական մասնագիտական և անձնական կյանքի ու փորձի, իր ուսուցիչների և հաճախորդների փորձի գիտացկման հիման վրա։

logo3