Հասմիկ Նազարեթյան
«Ծնողավարման իմ մոդելը» ծրագրի դասընթացավար
Հոգեբան-խորհրդատու, առաջին մասնագիտությամբ՝ բանասեր, ավարտել է ԵՊՀ-ի ռուսաց լեզու և գրականություն բաժինը և մայր բուհի պրակտիկ հոգեբանների պատրաստման կենտրոնը: Սովորել է Լոնդոնի Central School for Counselling Training կենտրոնում, որակավորվել է որպես հոգեթերապևտ-խորհրդատու։ Հայաստանի Տրանզակտ վերլուծության ասոցիացիայի և Եվրոպայի նույնանուն ասոցիացիայի (EATA) անդամ է: Մասնակցել է եվրոպացի հրավիրյալ մասնագետների կողմից Հայաստանում իրականացված վեցամյա ուսումնական ծրագրին: Ունի 25 տարվա աշխատանքային փորձ: Աշխատում է «Տաթև 95 հոգեբանական աջակցության և խորհրդատվության կենտրոնում» հիմնադրման օրից: Անցկացնում է անհատական, խմբային, ընտանեկան թերապիա և զանազան թրեյնինգներ հոգեկան առողջության ոլորտի մասնագետների համար: Մասնակցել է բազմաթիվ ծրագրերի, որոնք ֆինանսավորվել են միջազգային հեղինակավոր կազմակերպությունների (UNCNR, UNICEF, AIDARMENIA, UN, etc.) կողմից:
Հավատում է, որ ծնողները ունեն մեծ ազդեցություն անձի ձևավորման և կայացման գործում, և իր ամենօրյա աշխատանքով ջանում է, որպեսզի ծնողները ավելի գիտակից վարվեն իրենց երեխաների հետ։