By , On 14 June, 2019 Comments Off on «Բարև՛, կոնֆլիկտ»
Դասընթաց՝ 11-16 տարեկան դեռահասների համար՝

օգնելու նրանց հաղթահարել ներրքին և արտաքին կոնֆլիկտները, դառնալ ավելի համարձակ, հուզականորեն գրագետ, արդյունավետ ու երջանիկ՝ տարեկիցների և մեծահասակների հետ շփումներում։

 

◽ 10 հանդիպում, շաբաթը 2 անգամ

◽ Ամեն ամիս՝ նոր խումբ

◽ Խմբում՝ միայն 8 դեռահաս

◽ Անգլիական TAPACY ծրագրով

◽ Ավարտին՝ TAPACY-ի ծրագրի հեղինակի ստորագրությամբ հավաստագիր

◽ Վայր՝ Ծնողի դպրոց, Կոմիտաս 12 («Ամերիաբանկի» շենք), 1-ին մուտք

 

Թեմաներ

 

Թեմա 1․ Ո՞վ եմ ես

Էգո-վիճակներ, իմ «ես»-ի տարբեր տեսակները և յուրաքանչյուրից իմ մտքերը, զգացմունքները և վարքը

 

Թեմա 2․ Ինչպե՞ս եմ ես շփվում աշխարհի հետ

Հաղորդակցման առողջ և արդյունավետ հմտություններ իմ «ես»-ի, իմ ընկերների, մեծահասակների և անծանոթների հետ

 

Թեմա 3․ Ի՞նչ եմ ես զգում

Ինչպե՞ս հասկանամ սեփական զգացմունքներս, ճանաչեմ դրանց «բաղադրիչները» և ի վերջո տիրապետեմ դրանց։

 

Թեմա 4․ Ինչպե՞ս եմ ես հաղթահարում կոնֆլիկտները

«Դրամային եռանկյունի», կոնֆլիկտների տեսակները, դրանց հաղթարահման ուղիները, իմ «դիրքը» կոնֆլիկների եռանկյունում, որում ես ամենից հաճախն են հայտնվում

 

Թեմա 5․ Ի՞նչ եմ ես տալիս մարդկանց ու վերցնում նրանցից

Այն դրական (ու բացասական) ուղերձները, արարքները և զգացմունքները որ ես «տալիս» եմ մարդկանց և «պահանջում» կամ ակնկալում եմ նրանցից։

 

Թեմա 6․ Ո՞րն է իմ կյանքի ոճը

Կենսաոճեր․ իմ վերաբերմունքը կյանքին, մարդկանց և ինձ։

 

Ի՞նչ կտա դասընթացը
  • Արժեքավոր գիտելիք գիտությունից՝ մատուցված պարզ, հասկանալի, fun ձևով, հատուկ դեռահասների համար մշակված աշխարհում հայտնի TAPACY ծրագրով։
  • Ինքնաճանաչողություն, սեփական «ես»-ի ճանաչում, առհասարակ՝ մարդկանց և նրանց վարքագծի վերլուծություն և ճանաչում:
  • Կոնֆլիկների վերլուծության և հաղթահարման գործնական հմտություններ
  • Առողջ ու արդյունավետ շփման հմտություններ, հաղորդակցման «նոր լեզու»
  • Հուզական գրագիտություն, հույզերի, զգացմունքների ճանաչում և տիրապետում
  • Նախաձեռնողականություն հարաբերություններում, ցանկալի փոփոխոթյուններ բերելու թանկ կարողություն

 

Դասերն անցնում են վարժությունների, դերային խաղերի, տնային փոքրիկ հանձնարարությունների, արվեստի տարրերով խմբային աշխատանքների միջոցով։

 

Ավարտական արարողությանը մասնակիցներին և ծնողներին շնորհավորական խոսքով դիմում է TAPACY ծրագրի հեղինակ Ջուլի Հեյը Անգլիայից՝ կենդանի կապով։ Հայաստանում ծրագրի ազգային համակարգող Վարդուհի Շահնազարյանը երեխաների հետ անցկացնում է ցուցադրական «քննություն», և ապա հանձնվում են հեղինակի ստորագրությամբ և նրա կողմից ուղարկված անվանական հավաստագրերը։

 

Արժեք

Դասընթացի արժեքն է 52․000 դրամ։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛Ւն․ Վաղ գրանցման դեպքում՝ 38․000 դրամ։

*Նույն ընտանիքի երկու երեխայի դեպքում երեխաները բաշխվում են տարբեր խմբերում։

**Երկրորդ երեխայի համար տրվում է 15% զեղչ։

***Արժեքը ներառում է աշխատանքի համար բոլոր անհրաժեշտ նյութերը։

 

TAPACY ծրագրի մասին

TAPACY = Transactional Analysis Proficiency Award for Children and Young People.

In the UK schools and education centres run the award with children from 9 – 16 years old. The programme has been designed specifically to support learning centres that want to help children and young people to increase their self-esteem, make them aware of their own behaviour and the way they communicate with others, helps break common patterns of negative behavior, improve their social skills and have more positive relationships. The programme uses a mix of drama, role-play and practical exercises to get the message across. The TAPACY is operated by the Institute of Developmental Transactional Analysis (IDTA) with support from the European Association for Transactional Analysis (EATA).

 

Ծրագրի հեղինակի մասին

Julie Hay, organizational and educational psychotherapist, consultant, trainer, educator, coach, counsellor, supervisor, TA trainer. www.instdta.org/julie-hay.html, www.juliehay.org

 

Դասընթացավարի մասին

Ռոզա ՄՈՒՐԱԴՅԱՆ, հոգեբան-մանկավարժ, սոցիալական աշխատող, դասընթացավար։ Շուրջ 5 տարի եղել է Հայկական և Եվրոպական Տրանզակտ վերլուծության ասոցիացիաների անդամ, մասնակցել է եվրոպացի հայտնի մասնագետների կողմից Հայաստանում անցկացված վերապատրաստման 6-ամյա դասընթացներին։ Ունի աշխատանքային 5 տարվա փորձ միջազգային և տեղական  հասարակական կազմակերպություններում՝ որպես հոգեբան, սոցիալական աշխատող և դասընթացավար։ Իրականացրել է ախտորոշիչ և թերապևտիկ աշխատանքներ, կազմակերպել և անցկացրել հոգեբանական թրեյնինգներ տարբեր տարիքի երեխաների և նրանց ծնողների համար։ «Բու» նախադպրոցական քոլեջի ուսումնական ծրագրերի համակարգողն է և մանկավարժ։

 

Նախնական հայտ թողնելու համար կամ հարցերի դեպքում կապվեք մեզ հետ [email protected] էլփոստով կամ 094 224 223 հեռախոսահամարով։