Ինտենսիվներ կամ «խորասուզում» թեմայի մեջ․ ամեն ինտենսիվը՝ 2 հանդիպում, ընդհ․ 5 ժամ
Ընտրի՛ր քո թեման ու միացիր ցանկացած ինտենսիվին։
- Հանդիպումները՝ ամեն ուրբաթ-շաբաթ
- Խմբերում՝ 10 մասնակից
- Ամեն ինտենսիվը (ընդհանուր՝ 5 ժամ)՝ 12․900 դրամ
- Պապաների համար՝ 50% ԶԵՂՉ․ 6500 դրամ
- Արժեքը ներառում է թեյ-սուրճի ընդմիջումը, աշխատանքի համար բոլոր անհրաժեշտ նյութերը, լրացուցիչ տպագիր նյութեր։
ԹԵՄԱՆԵՐ
Մարտի 22-23 | Ինտենսիվ 1
«Լավ մամա, լավ պապա»
Ո՞վ է ծնողը երեխայի կյանքում և ո՞վ է երեխան ծնողի կյանքում, ծնողի դերի վերաբերյալ ռացիոնալ և իռացիոնալ համոզմունքներն ու առասպելները, ծնողի նպատակներն և խնդիրները, երեխայի հետ կապված սպասելիքներն և վախերը։
Մարտի 29-30 | Ինտենսիվ 2
«Դու բարկացած ես, ես` շփոթված»
Ինչպե՞ս արձագանքել երեխայի բացասական հույզերին և զգացմունքներին, արտահայտել սեփական հույզերն ու չդառնալ խոցելի երեխայի աչքերում, սովորեցնել երեխային ճանաչել ու գլուխ հանել իր զգացմունքներից՝ ի օգուտ բոլոր կողմերի։
Ապրիլի 5-6 | Ինտենսիվ 3
«Ես ասեմ, դու լսիր»
Ինչպե՞ս խոսել երեխայի հետ, որպեսզի նա սկսի լսել մեզ և կատարել մեր խնդրանքները, հաղորդկակցման ո՞ր ձևերն են առավել օգնում՝ հրավիրելու երեխային համագործակցության և ի՞նչ հնարքներ կան դրա համար։
Ապրիլի 12-13 | Ինտենսիվ 4
«Այլընտրանք պատժին»
Ինչպե՞ս դնել սահմաններ՝ առանց երեխային վնասելու կամ վիրավորելու, ի՞նչ այլընտրանքներ կան պատժին, որոնք թույլ կտան երեխային գիտակցել իր սխալը և ուղղել այն, ինչպե՞ս արտահայտել մեր դժգոհությունը և ակնկալիքները, ինչպե՞ս և ինչո՞ւ խրախուսել և գովալ երեխային, որպեսզի նրա մոտ զարգանա առողջ ինքնագնահատական։
Ապրիլի 26-27 | Ինտենսիվ 5
«Երջանիկ և անկախ երեխա․ դա ո՞րն է»
Դաստիարակության ի՞նչ ոճեր կան, որոնք օգնում կամ խանգարում են երջանիկ մարդ մեծացնելուն, որո՞նք են ավտոնոմ և ինքնաբավ երեխա դաստիարակելու կանոնները և որո՞նք են երեխայի անկախության սահմանները։
Մայիսի 3-4 | Ինտենսիվ 6
«0․6, 6, 16»
Երեխայի զարգացման փուլերը, ամեն փուլի առանձնահատկությունները, պահանջմունքներն ու կարիքները, ծնողի աջակցող և վնասող արձագանքի ձևերը։
Մայիսի 10-11 | Ինտենսիվ 7
«Մա՛մ, ես ի՛նքս»
Ինչպե՞ս մեծացնել ինքնուրույն երեխա, ով ունակ է ինքնուրույն մտածել, վերլուծել, որոշումներ կայացնել, հարաբերություններ կառուցել և խնդիրներ լուծել՝ ի օգուտ բոլոր կողմերի
Մայիսի 17-18 | Ինտենսիվ 8
«Ինչ ցանես, այն կհնձես»
Ո՞րն է ծնողի հաղորդակցման ձևերի ազդեցությունը՝ երեխայի կյանքի ուղղության ընտրության վրա, բանավոր (վերբալ), հարբանավոր (պարավերբալ) և ոչ բանավոր (ոչ վերբալ) ուղերձների ազդեցությունը երեխայի վաղ մանկական որոշումների վրա, որոնցով նա առաջնորդվելու է ողջ կյանքում։
Մայիսի 24-25 | Ինտենսիվ 9
«Չար, պուպուշ, խելոք, ապուշ»
Ինչպե՞ս ճանաչել երեխային տրված պիտակները և նրա խաղացած դերերը, գիտակցել ծնողի «ներդրումը» այդ գործում, ինչպե՞ս ազատել երեխային դերեր խաղալուց և ցույց տալ նրան այլ՝ ավելի դրական, օգտակար կողմերը։
Մայիսի 31 – հունիսի 1 | Ինտենսիվ 10
«Սեքսը բարդ թեմա է»
Ինչպե՞ս խոսել երեխաների հետ սեքսի և սեռականության մասին և ինչո՞ւ է կարևոր դա անել
Հունիսի 7-8 | Ինտենսիվ 11
«Ո՞ւր է տատիկը»
Ինչպե՞ս խոսել երեխաների հետ մահվան և կորստի մասին և ինչո՞ւ է կարևոր դա անել
Հունիսի 14-15 | Ինտենսիվ 12
«Երջանկություն, վստահություն, սեր»
Այս հասկացությունների մեր ընկալումն ու դրանց անհատական սահմանումը՝ հարմար հենց մեր ընտանիքի համար, հիմնված հենց մեր արժեքների վրա։ Էթիկական նորմերի և բարոյական արժեքների կարևորությունը հասուն մարդ ձևավորելու գործում։
————————————————————
Օրեր
Ամեն ուրբաթ 18։15-20։15 և շաբաթ 11։30-14։30 կամ 14։00-17։00
Վայր
Մաշտոցի 10
Գրանցվելու և վճարելու համար․
Գրանցում – goo.gl/hpcXR5
Վճարում – parenting.am/checkouts/intensive
Հարցերի դեպքում գրեք կամ զանգեք մեզ՝ [email protected], 094 224 223։