Լուսինե Աղաբեկյան

Հոգեբան, դասախոս, դասընթացավար, ավարտել է ԵՊՀ-ի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետը, ապա մագիստրատուրան՝ «Կլինիկական հոգեբանություն և հոգեթերապիա» մասնագիտացմամբ: Մասնակցել է բազմաթիվ տեղական և միջազգային մասնագիտական դասընթացների:

«Ծնողի դպրոց» ՀԿ-ի հիմնադրման օրվանից հիմնական ուսումնական ծրագրերի և ձևաչափերի համահեղինակ և վարող է:

2014թ.-ից դասավանդում է ԵՊՀ անձի հոգեբանության ամբիոնում ծնողավարությանը և ծնողական խորհրդատվությանը,  կրթության ոլորտում հոգեբանական խորհրդատվության կազմակերպմանն առնչվող առարկաներ:

Շուրջ 7 տարի աշխատել է որպես հոգեբան կրթական կառույցներում՝ ախտորոշիչ, խորհրդատվական, զարգացնող և լուսավորչական աշխատանքներ իրականացնելով տարրական, միջին և ավագ դպրոցների երեխաների և դեռահասների, նրանց ծնողների և մանկավարժական անձնակազմի հետ: 2009թ-ից մշակել և իրականացրել է դասընթացներ հոգեբանության և ոչ ֆորմալ կրթության ոլորտներում՝ որպես դասընթացավար և վերապատրաստող՝ համագործակցելով տարբեր կազմակերպությունների հետ։

Գիտական հոդվածների հեղինակ է։ Հանդիսանում է «Մանկական և կրթության հոգեբանների հայկական ասոցիացիա»-ի խորհրդի անդամ, «Հոգեուռուցքաբանության հայկական ասոցիացիա»-ի խորհրդի անդամ և «ԱՇԴՎ Հայաստանի հոգեթերապևտների ասոցիացիա»-ի անդամ։ 
Իրականացնում է անհատական խորհրդատվություն երեխաների, դեռահասների և մեծահասակների հետ։

Կարևորում է անձի շարունակական զարգացումն ու հավատում ներքին հնարավորությունների անսահմանությանը: Ամուսնացած է, ունի 2 որդի։