Մարինա Սահակյան
«Ծնողավարման իմ մոդելը» ծրագրի դասընթացավար
Հոգեբան-խորհրդատու։ Առաջին կրթությամբ ճարտարագետ է։ Ավարտել է ԵՊՀ-ի պրակտիկ հոգեբանների վերապատրաստման կենտրոնը: Աշխատում է «Շիրակացու ճեմարան» միջազգային կրթահամալիրում որպես հոգեբան (13 տարի) և այժմ՝ որպես միջազգային ուսումնական ծրագրի համակարգող: Այդ տարիների ընթացքում կատարել է մեծածավալ խորհրդատվական աշխատանք երեխաների, ծնողների և մանկավարժների հետ: Աշխատում է ԵՊՀ-ի Կիրառական հոգեբանության կենտրոնում և ունի 12 տարվա անհատական խորհրդատվության փորձ: Հայաստանի Տրանզակտ վերլուծության ասոցիացիացիայի համահիմնադիր է և Եվրոպայի նույնանուն ասոցիացիայի անդամ, եվրոպացի հրավիրյալ մասնագետների կողմից հայ հոգեբանների համար հոգեթերապիայի ոլորտում իրականացրած ուսումնական ծրագրի ակտիվ մասնակից:
Հավատում է, որ ծնող-երեխա առողջ հարաբերությունները ապահովում են անձի ներդաշնակ զարգացման հիմքը: Երկու դստրերի մայր է։