By , On 29 January, 2019 Comments Off on «Հաղորդակցման նոր լեզու»
Համակարգված ծրագիր․ 12 հանդիպում | 6 շաբաթ | 24 ժամ

 

Ամեն ծնողի ու երեխայի միջև փոխհարաբերությունները խիստ անձնական են: Դժվար է, եթե չասել՝ անհնար, մշակել և մատուցել մեկ համընդհանուր կանոն կամ ուղեցույց, թե ինչպես է պետք բոլոր ծնողներին ճիշտ ու արդյունավետ հարաբերվել ու հաղորդակցվել իրենց երեխաների հետ:

Յուրաքանչյուր ծնող երազում է լինել իր երեխայի ընկերը, օգնականը, ուսը, մեկը, ում վրա երեխան միշտ կարող է հույս դնել: Միևնույն ժամանակ մենք շատ հաճախ ունենում ենք թյուր պատկերացում, թե դա ինքնըստինքյան պիտի լինի՝ բնությունից տրված շնորհի տեսքով: Հաճախ էլ երեխային ամեն ինչից ու ամենքից պաշտպանելու ծնողական բնազդը հասցնում է երեխայի գերկախվածությանը մեծերից՝ ճնշելով նրա ինքնուրույն մտածելու, իր ու դիմացինի արարքները վերլուծելու, բոլոր կողմերի համար լավագույն լուծումները գտնելու այդքան կենսական և այդքան բնական պահանջմունքն ու դրսևորումները:

 

Պարզում է՝

կան երեխայի հետ շփման ընդհանուր, պարզ և շատ կարևոր ձևեր, որոնք կիրառելի են բոլոր ծնողների համար և որոնք կարմիր տառերով պետք է գրված լինեն բոլոր այն ծնողների օրագրում, ովքեր կարևորում են․

  • երեխայի հետ առողջ փոխհարաբերությունները,
  • երեխայի անհատականության դրսևորումը,
  • ինքնուրույն մտածելու և որոշումներ կայացնելու կարողությունը,
  • սեփական հույզերն ու զգացմունքները ճանաչելու և հասկանալու կարողությունը,
  • տարբեր իրավիճակներում խնդիրներն ու տհաճությունները ճիշտ գնահատելու և դրանք ի օգուտ բոլոր կողմերի հաղթահարելու ունակությունը։

 

Այս դասընթացը այն ծնողների համար է,

ովքեր ցանկանում են սովորել, թե ինչպես խոսել երեխաների հետ, որպեսզի նրանք կիսեն ծնողի հետ իրենց զգացմունքներն ու մտքերը և լսեն ծնողին: Այստեղ պարզ վարժությունների միջոցով և օրինակների վրա ծնողները կսովորեն իրենց երեխաների հետ առօրյա փոխհարաբերություններում հաճախ պակասող հաղորդակցության գրագետ հմտություններ: Մենք կներկայացնենք երեխայի և ծնողի միջև օգտակար երկխոսությունների օրինակներ, որպեսզի ծնողները կարողանան դրանք կիրառել տանը՝ իրենց հարմար անհատական ոճով ու ձևով, դասընթացի առաջին օրվանից:

 

Դասընթացի նպատակն է

օգնել ծնողներին երեխաների հետ շփման եզրերի և մեթոդների անվերջանալի փնտրտուքի մեջ գտնելու հենց նրանք, որոնք լավագույնս կամրապնդեն և՛ երեխաների, և՛ ծնողների՝ սեփական արժանապատվության զգացումը և ջերմ ու հարգալից վերաբերմունքի դրսևորումները:

 

Այստեղ դուք կսովորեք.
  • գրագետ վարվել երեխայի բացասական հույզերի հետ. զայրույթ, ընկճվածություն, հիասթափություն և այլն,
  • արտահայտել ձեր զգացմունքները ու չդառնալ խոցելի երեխայի աչքերում,
  • հրավիրել երեխային երկխոսության և համագործակցության,
  • դնել հստակ սահմաններ և մնալ բարիդրացիական հարթության վրա,
  • գտնել այլընտրանք պատժին,
  • հմտություններ ու գիտելիքներ, որոնք կապահովեն ձեր ընտանիքի ներդաշնակությունը։

 

Ծրագրի հիմնական բովանդակություն

 

Թեմա 1. Ինչպե՞ս արձագանքել երեխայի զգացմունքներին

Սովորում ենք ակտիվ լսել երեխային, գտնում ենք այլընտրանք երկար ճառերին ու խրատներին, ընդունում ենք երեխայի զգացմունքներն ու օնգում ենք նրան ճանաչել դրանք։

Թեմա 2. Ինչպե՞ս հասնել համագործակցության

Սովորում ենք հանգիստ խոսել երեխայի հետ այնպես, որ նա մեզ լսի և սկսի կատարել մեր խնդրանքները, սովորում ենք խոսել մեր զգացմունքներից, հասկանում ենք դրա կարևորությունը։

Թեմա 3. Ի՞նչ այլընտրանք կա պատժին

Հասկանում ենք պատժի վնասը և վերլուծում ենք հնարավոր այլընտրանքները, սովորում ենք արտահայտել մեր բացասական հույզերն ու դժգոհությունը՝ առանց երեխային վիրավորելու, ինչպես նաև ներկայացնել մեր ակնկալիքներն ու սպասելիքները երեխայից՝ առանց նրան պարտավորեցնելու կամ ծանրաբեռնելու։ Սովորում ենք, թե ինչպես և ինչու տալ երեխային ընտրության հնարավորություն, սովորում ենք երեխայի հետ խնդրի համատեղ լուծման մեթոդներ։

Թեմա 4. Ինչպե՞ս և ինչո՞ւ խրախուսել երեխային

Սովորում ենք գնահատականներ տալու փոխարեն նկարագրել՝ ինչ ենք տեսնում կամ զգում, ճանաչում ենք օգտակար և վնասող խրախուսանքի տեսակները, զարգացնում ենք երեխայի մոտ առողջ ինքնագնահատականը։

Թեմա 5․ Ինչպե՞ս խթանել երեխայի ինքնուրույնությունը

Սովորում ենք երեխայի տարիքային զարգացման առանձնահատկությունները ու դրանց հիման վրա զարգացնում նրա ինքնուրույնությունը: Սովորում ենք հարգել երեխայի ջանքերը և դադարել անել գործերը նրա փոխարեն, թույլ տալ նրան ինքնուրույն գտնել հարցերի պատասխանները։ Սկսում ենք քաջալերել երեխային մտածել, ինքնուրույն որոշումներ կայացնել, պահպանել հույսը և ձգտել։

Թեմա 6. Ինչպե՞ս ազատել երեխային դերեր խաղալուց

Սովորում ենք ճանաչել մեր երեխային տրված «պիտակներն» ու «դերերը» և գիտակցում ենք մեր «ներդրումը» դրա մեջ, սկսում ենք կիրառել գրագետ հնարքներ՝ ցույց տալու մեր երեխային իր այլ՝ ավելի դրական, օգտակար կողմերը՝ ազատելով նրան դերեր խաղալու անրաժեշտությունից։

 

Ընդհանուր արդյունքը՝
  • 30 նոր հմտություն ու գործիք՝ ինչպես արդյունավետ և առողջ կերպով հաղորդակցվել ձեր երեխաների հետ և դառնալ գիտակից, դրական, երջանիկ ծնող,
  • 70 նկարազարդ օրինակ, թե ինչպես կարելի է օգտագործել այդ հմտությունները,
  • 15 վարժություն տեղում, որոնք ցույց կտան իրավիճակները երեխայի աչքերով, կփոխեն ձեր պատկերացումները շփման հին ձևերի վերաբերյալ և կսովորեցնեն՝ ինչպես վարվել տանը՝ իրական իրավիճակներում,
  • 13 տնային առաջադրանք, երբ դուք քայլ առ քայլ կփորձարկենք ձեր նոր հմտությունները և կտեսնեք դրանց իրական ազդեցությունը,
  • 40 էջ լրացուցիչ ընթերցանություն՝ կարևոր հարցերի պատասխաններով, իրական պատմություններով, զգուշացումներով ու հուշումներով։

————————————————

Ծրագրի բովանդակությունը ճկուն է, և բոլոր մասնակիցների մասնավոր հարցումներն ու նրանց հուզող թեմաները հաշվի են առնվում ուսման ընթացքում։

Ծրագիրը մշակվել է ամերիկացի հոգեբաններ Ադել Ֆեյբերի և Իլեյն Մազլիշի «Ինչպես խոսել երեխաների հետ, որպեսզի լսեն, և ինչպես լսել, որպեսզի խոսեն» գրքի հիման վրա և լրամշակվել ու տեղայնացվել է Ծնողի դպրոցի հոգեբանների կողմից՝ նրանց բազմամյա մասնագիտական փորձի հիման վրա։

————————————————

Օրեր

Շաբաթը երկու օր, մեկը՝ աշխատանքային երեկոյան, մյուսը՝ շաբաթ։ Վերջնական օրերն ու ժամերը ենթակա են քննարկման խմբի մասնակիցների հետ։

 

Դասընթացի տևողությունն և ծավալը
  • 6 շաբաթ, շաբաթը 2 հանդիպում
  • 12 հանդիպում 2 ժամով
  • 24 ժամ ընդհանուր աշխատանք

 

Փոքր խմբեր
  • 10 մասնակից
  • 2 դասընթացավար

 

Արժեք

68․000 դրամ

Արժեքը ներառում է նաև թեյ-սուրճի ընդմիջումը, աշխատանքի համար բոլոր անհրաժեշտ նյութերը, լրացուցիչ արժեքավոր տպագիր նյութեր։

 

Նախնական հայտ թողնելու համար և հարցերի դեպքում գրեք կամ զանգեք մեզ՝ [email protected], 094 224 223։