Back

Ներածություն

Սույն «Գաղտնիության քաղաքականությունը» կարգավորում է մեր կողմից Ձեր անձնական տվյալների օգտագործումը:

Տեղեկությունների գաղտնիություն

Մեզ տրամադրած Ձեր տեղեկությունները համարվում են գաղտնի և չեն կարող տրամադրվել երրորդ կողմի:

Տեղեկությունների հավաքագրում

Մենք կարող ենք հավաքագրել և պահել ստորև ներկայացված անձնական տեղեկությունները։

  • Անուն-ազգանուն, էլփոստի հասցե, հեռախոսահամար, երեխայի/ների տարիք։
  • Կայքում Ձեր կատարած վճարումների պատմությունը, նախընտրած նպատակների ցանկը:
  • Մեզ հետ նամակագրությունը (կայքում և էլեկտրոնային փոստով), եթե այդպիսիք լինեն:

Մենք ՉՈՒՆԵՆՔ Ձեր վճարային (կրեդիտային կամ դեբետային) քարտի որևէ տվյալ, քանի որ առցանց վճարումները մեր կայքում իրականացվում են բացառապես տեղական Arca և միջազգային Visa և MasterCard քարտերով և անցնում Verified by Visa և MasterCard Secure Code կանխագրերով:

Տեղեկությունների օգտագործում

Մեզ համար անձնական տեղեկությունների հավաքագրման առաջնային նպատակը Ձեզ ապահով, հարմարավետ, արդյունավետ և անհատական ծառայություններ մատուցելն է: Սրանով Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը, որ մենք կարող ենք օգտագործել Ձեր անձնական տեղեկությունները հետևյալ նպատակների համար.

  • Ձեր հայցած ծառայության ապահովում.
  • մեր ծառայությունների, բովանդակության և որակի գնահատում և բարելավում.
  • անհրաժեշտության դեպքում հեռախոսազանգի կամ էլփոստի միջոցով հավելյալ տեղեկությունների ճշտում կամ հաղորդում.
  • վճարումը հաստատող, սխալ լրացված դաշտերի մասին տեղեկացնող և այլ տիպի էլեկտրոնային նամակների ուղարկում։

Բաժանորդագրություն պարբերական տեղեկագրին

Լրացնելով մեր կայքում Ձեր էլփոստի հասցեն, Դուք լռելյայն բաժանորդագրվում եք մեր պարբերական տեղեկագրին նշված էլփոստի հասցեին։ Տեղեկագիրը ստանալու եք ամսվա մեջ մեկ կամ երկու անգամ։ Դուք միշտ կարող եք փոփոխություն անել բաժանորդագրության կարգավորումների մեջ կամ չեղարկել բաժանորդագրությունը։ Դա կարող եք անել ստացած տեղեկագրի նամակի ամենաներքևում նշված հղումներով։