Վերադարձի քաղաքականություն

Ներածություն

Մեր կայքում հայտարարված ծառայությունները (դասընթաց, միջոցառում, այլ ծառայություն) ենթադրում են դրանց դիմաց վճարում բանկային փոխանցման միջոցով (մեր կայքի առցանց վճարման համակարգի միջոցով կամ Ձեր կողմից նախընտրած այլ եղանակով):

Նախապես կատարած վճարումը ամրագրում է Ձեր տեղը դասընթացին/միջոցառմանը։ Լավագույն արդյունք և ծառայության որակ ապահովելու համար մեր ծառայություններին մասնակիցները քանակը խիստ սահմանափակ է, դա ընկերության սկզբունքն է։ Ձեր վճարումը մենք ընկալում ենք՝ որպես մեր դասընթացներին/միջոցառումներին մասնակցելու Ձեր մտադրության լրջության ապացույց։

Պայմաններ և ժամկետներ

Եթե Ձեր ինչ-ինչ պատճառներով, վճարումից հետո, Դուք չեք կարող մասնակցել, ապա վճարման նպատակի (դասընթաց, միջոցառում, այլ ծառայություն) չեղարկումը հնարավոր է միայն [email protected] էլեկտրոնային փոստին Ձեր կողմից գրված նամակի միջոցով՝ մեկնարից․

  • 10 օր առաջ, և այդ դեպքում վճարած գումարը ամբողջությամբ ենթակա է հետ վերադարձի․
  • 3-ից 9 օր առաջ, և այդ դեպքում վճարած գումարի 50%-ը ենթակա է հետ վերադարձի։

Մեկնարկից մինչև 3 օր առաջ կամ ծառայության մատուցման ընթացքում չեղարկման դեպքում վճարած գումարը ենթակա չէ հետ վերադարձի։ Սա ընդունված քաղաքականություն է նմանատիպ ծառայությունների դեպքում. Ձեզ համար դասընթացը կամ միջոցառումը սկսվում է կոնկրետ օրը, իսկ մեզ համար՝ շատ ավելի վաղ, և ենթադրում է մեր աշխատակիցների նախախատրաստական մեծ ջանքեր և կազմակերպության կողմից արված ծախսեր։ Բացի այդ, չեղարկումը հաճախ անհնարին է դարձնում կարճ ժամկետում Ձեր փոխարեն այլ մասնակցի ներգրավումը։

Վերադարձի եղական

Մեր կայքի առցանց վճարման համակարգի միջոցով քարտերով (Arca, Visa, Master) կատարված վճարման չեղարկման դեպքում գումարը հետ կփոխանցվի այն քարտին, որից կատարվել է փոխանցումը, 10 (տասը) աշխատանքային օրվա ընթացքում: Այլ եղանակով (Ձեր առցանց բանկինգի կամ ցանկացած այլ բանկի միջոցով) կատարված վճարման չեղարկման դեպքում գումարը հետ կվերադարձվի այն տվյալներին, որը Դուք մեզ կտրամադրեք։

Այլ տեղեկություն

Մեր ծառայությունից օգտվելու Ձեր անհնարինության դեպքում Դուք նաև կարող եք առկախել վճարած գումարը (նախապես գրավոր մեզ տեղեկացնելով) և հետագայում օգտվել նույն ծառայությունից կամ վճարված գումարի չափով որևէ այլ ծառայությունից։

Եթե մեր ծառայությունից օգտվելը անհնարին է դարձել մեր պատճառով, ապա բոլոր վճարված գումարները ենթակա են հետ վերադարձի։

logo3