Ռոզա Մուրադյան
«Ծնողավարման իմ մոդելը» ծրագրի դասընթացավար-օգնական

 

Հոգեբան-մանկավարժ, սոցիալական աշխատող, դասընթացավար։ Ավարտել է Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի մանկավարժության ֆակուլտետը՝ «Մանկավարժություն և հոգեբանություն» մասնագիտացմամբ, ապա ԵՊՀ-ի Սոցիոլոգիայի ֆակուլտետի հեռավար ուսուցման լաբորատորիան՝ «Սոցիալական աշխատանք» մասնագիտացմամբ։ Շուրջ 5 տարի եղել է Հայկական և Եվրոպական Տրանզակտ վերլուծության ասոցիացիաների անդամ, մասնակցել է եվրոպացի հայտնի մասնագետների կողմից Հայաստանում անցկացված վերապատրաստման դասընթացներին։ Ունի աշխատանքային 5 տարվա փորձ միջազգային և տեղական  հասարակական կազմակերպություններում՝ որպես հոգեբան, սոցիալական աշխատող և դասընթացավար։ Իրականացրել է ախտորոշիչ և թերապևտիկ աշխատանքներ, կազմակերպել և անցկացրել հոգեբանական թրեյնինգներ տարբեր տարիքի երեխաների և նրանց ծնողների համար։ «Բու» նախադպրոցական քոլեջի ուսումնական ծրագրերի համակարգողն է, մանկավարժ։

 

Հավատում է, որ ինքն իրեն վերդառնալու ցանկությունը մարդու իրական կոչումն է։