Սուսաննա Նադիրյան
«Ծնողավարման իմ մոդելը» ծրագրի դասընթացավար-օգնական

 

Մանկավարժ, հոգեբան, ավարտել է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտը և ԵՊՀ-ի պրակտիկ հոգեբանների պատրաստման կենտրոնը։ Եղել է Եվրոպայի Տրանզակտ վերլուծության ասոցիացիայի (EATA) հրավիրյալ մասնագետների կողմից հայ հոգեբանների համար հոգեթերապիայի ոլորտում իրականացրած վեցամյա ուսումնական ծրագրի ակտիվ մասնակից: Ունի 30 տարվա աշխատանքային փորձ, որից յոթը դպրոցում, իսկ վերջին 23-ը «SOS Մանկական գյուղեր» ՀԲՀ-ում՝ նախ որպես մանկավարժ մանկապարտեզում (6 տարի), այդուհետ որպես մանկավարժ-խորհրդատու դեռահասների և երիտասարդների հետ։

 

Սիրում է կյանքն իր բազմաթիվ դրսևորումներով, բնությունը, ընկերներին, որակյալ երաժշտություն և շոկոլադ։ Համոզված է, որ սերը, գթասրտությունը, ներողամտությունն ու արդարությունը գերակա արժեքներ են։ Ունի երկու հրաշալի դուստր և երկու նույնքան հրաշալի թոռնիկ։

logo3