Տաթևիկ Աբրահամյան
Մանկական հոգեբան, դասախոս, դասընթացավար, ավարտել է ԵՊՀ-ի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետը: Շուրջ 10 տարի աշխատել է որպես հոգեբան կրթական կառույցներում՝ ախտորոշիչ, խորհրդատվական և լուսավորչական աշխատանքներ իրականացնելով տարրական, միջին և ավագ դպրոցների երեխաների և դեռահասների, նրանց ծնողների և մանկավարժների հետ։ Վերջին 8 տարիների ընթացքում մշակել, համակարգել և իրականացրել է դասընթացներ հոգեբանության և կրթության ոլորտում՝ որպես դասընթացավար և վերապատրաստող՝ համագործակցելով տարբեր կազմակերպությունների հետ։ «Ծնողի դպրոց» ՀԿ-ի հետ 2020 թվականից սկսած հեղինակել և իրականացնում է, դասընթացներ, սեմինարներ, կրթական և հոգեբանական ծրագրեր։ Իրականացնում է անհատական խորհրդատվություն և թերապիա երեխաների և դեռահասների հետ Ծնողի դպրոցում և «Լիբրա» հոգեբանական աջակցության կենտրոնում։
Հանդիսանում է «Մանկական և կրթության հոգեբանների հայկական ասոցիացիայի» և «Արևաթև» մանկական ցերեկային ճամբարի համահիմնադիր։