By , On 13 March, 2019 Comments Off on «Մեր տանը դեռահաս կա»
Դասընթաց 9+ տարիքի դեռահասների ծնողների համար

5 հանդիպում | 10 ժամ

 

Փակ խումբ
  • Մինչև 12 մասնակից
  • Երկու դասընթացավար

 

ԹԵՄԱՆԵՐ

 

Թեմա 1․ Դեռահասի տարիքային առանձնահատկությունները

Սովորում ենք ճանաչել մեր դեռահասի՝ տարիքով պայմանավորված առանձնահատկությունները, դեռահասության փուլին բնորոշ հոգեբանական, սոցիալական և ֆիզիկական փոփոխությունները, դրանց՝ մեր արձագանքի աջակցող և վնասակար ձևերը։

 

Թեմա 2․ Աշխարհը դեռահասի աչքերով

Հասկանում ենք՝ ինչպես է դեռահասը ընկալում աշխարհն ու շրջապատող երևույթները, ինչ զգացմունքներ, հույզեր, մտքեր, դիրքորոշումներ է նա ունենում, ինչպես (և արդյոք) մենք կարող ենք ազդել դրանց վրա։

 

Թեմա 3․ Ակտիվ լսողություն և զգացմունքների արտացոլում

Սովորում ենք ակտիվ լսելու հմտությունները, հասկանում ենք դրա կարևորությունը հատկապես դեռահասի հետ շփման մեջ, սովորում ենք հասկանալ դեռահասին և գրագետ արտացոլել նրա զգացմունքները՝ մեղմելով, այլ ոչ բարդացնելով նրա ապրումները։

 

Թեմա 4․ Համագործակցություն և համատեղ որոշումներ՝ պատժի փոխարեն

Սովորում ենք՝ ինչպես հրավիրել դեռահասին համագործակցության, սովորում ենք խնդիրների համատեղ լուծման հմտությունները, գտնում ենք այլընտրանքներ պատժին և արգելքներին։

 

Թեմա 5․ Դեռահասի ինքնուրույնությունը

Երեխայի ինքնուրույնությունը՝ որպես նրա երջանկության հիմք։ Սովորում ենք խթանել դեռահասի ինքնուրույն մտածելու, վերլուծելու, որոշումներ կայացնելու և գործելու հմտությունները, թուլացնել մեզնից կախվածությունը։

————————————————

Ծրագրի բովանդակությունը ճկուն է, և բոլոր մասնակիցների մասնավոր հարցումներն ու նրանց հուզող թեմաները հաշվի են առնվում ուսման ընթացքում։ Ծրագիրը մշակվել է ամերիկացի հոգեբաններ Ադել Ֆեյբերի և Իլեյն Մազլիշի «Ինչպես խոսել դեռահասների հետ, որպեսզի լսեն, և ինչպես լսել, որպեսզի խոսեն» գրքի և դասընթացային ծրագրի հիման վրա և լրամշակվել ու տեղայնացվել է Ծնողի դպրոցի հոգեբանների կողմից՝ նրանց բազմամյա մասնագիտական փորձի հիման վրա։

————————————————

 

Արժեք

25․000 ՀՀ դրամ

*Ներառում է նաև թեյ-սուրճի ընդմիջումը, աշխատանքի համար բոլոր անհրաժեշտ նյութերը, լրացուցիչ արժեքավոր տպագիր նյութեր։

Եթե դասընթացի ավարտին մասնակիցը այն գնահատում է՝ որպես անարդյունավետ / ոչ օգտակար, մենք վերադարձնում ենք գումարը։

 

Նախնական հայտ թողնելու համար կամ հարցերի դեպքում կապվեք մեզ հետ [email protected] էլփոստով կամ 094 224 223 հեռախոսահամարով։