Ներածություն
Օգտվելով մեր կայքի (parenting.am) վճարման համակարգից՝ Դուք Ձեր համաձայնությունն եք տալիս ստորև շարադրված պայմաններին, ինչպես նաև մեր Գաղտնիության քաղաքականությանը: Խնդրում ենք ուշադիր կարդալ դրանք:
«Ծնողի դպրոց», «Մենք», «Մեր», «Մեզ» տերմինները վերաբերում են սույն կայքի (այսուհետ` Կայք) սեփականատեր հանդիսացող Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձ Ա/Ձ Աննա Վելիցյան Սարգսի, ՀՎՀՀ՝ 20171509 (այսուհետ` Կազմակերպություն): «Դուք», «Ձեր», «Ձեզ» տերմինները վերաբերում են այս կայքն օգտագործողին կամ դիտողին:
Կազմակերպությունն իրեն իրավունք է վերապահում ժամանակ առ ժամանակ փոփոխություններ կատարել Կայքի բովանդակության, «Գաղտնիության քաղաքականության» մեջ և սույն «Օգտագործման պայմաններում»:
Պայմանները սահմանված են և մեկնաբանվում են համաձայն ՀՀ օրենսդրության:
Տեղեկությունների հավաստիություն
Դուք հավաստում եք, որ վճարման ժամանակ կամ դրանից հետո տրամադրված տվյալները ճշգրիտ և ամբողջական են:
Էլեկտրոնային նամակներ և հաղորդակցություն
Երբ Դուք այցելում եք Կայք կամ Մեզ էլփոստով նամակ ուղարկում, Դուք հաղորդակցվում եք Մեզ հետ: Իսկ Մենք Ձեզ հետ հաղորդակցվում ենք էլեկտրոնային նամակներ ուղարկելով կամ Կայքում ծանուցումներ ու տեղեկություններ տեղադրելով: Փոխադարձ գործարքները պատշաճ ձևակերպելու նպատակով Դուք Ձեր համաձայնությունն եք տալիս ստանալու մեր էլեկտրոնային հաղորդագրությունները: Կազմակերպությունն իր հաճախորդներին կարող է ուղարկել հետևյալ բնույթի էլեկտրոնային նամակներ.
- Մեր ծառայություններից մեկից օգտվելու Ձեր նախնական հայտը հաստատող նամակ, որում ներառված է դրա վերաբերյալ տեղեկություն.
- Մեր ծառայություններից մեկից օգտվելու Ձեր վճարումը հաստատող նամակ, որում ներառված է դրա վերաբերյալ տեղեկություն, վճարման հետ կապված խնդրի դեպքում՝ չեղարկման վերաբերյալ նամակ.
- Մեր նորույթների, հայտարարությունների և միջոցառումների վերաբերյալ նամակներ` պարբերական տեղեկագիր ամսվա մեջ մեկ կամ երկու անգամ։ Դուք միշտ կարող եք փոփոխություն անել բաժանորդագրության կարգավորումների մեջ կամ չեղարկել բաժանորդագրությունը։ Դա կարող եք անել ստացած նամակի ամենաներքևում նշված հղումներով։
Հղումներ
Կայքում տեղադրված որոշ հղումներ կարող են տանել դեպի այլ կայքեր, որոնք Կազմակերպության վերահսկողության տակ չեն: Այսպիսի հղումներից որևէ մեկը սեղմելիս Դուք լքում եք parenting.am կայքը: Սույն պայմանների կիրառությունը չի տարածվում այն կայքերի վրա, ուր Դուք տեղափոխվել եք՝ սեղմելով parenting.am-ում տեղադրված արտաքին հղումների վրա:
Առցանց վճարման հետ կապված խնդիրներ
Առցանց վճարման հետ կապված որևէ խնդրի կամ հարցի դեպքում կարող եք կապ հաստատել Մեզ հետ [email protected] էլփոստի հասցեով կամ +374 94 224 223 հեռախոսահամարով:
Կայքի պատասխանատվությունը
Կայքում կատարված Ձեր վճարումը համարվում է ընդունված, եթե Ձեր էլփոստին Մեր կողմից ուղարկվում է վճարումը հաստատող նամակ, որում նշված են վճարման բոլոր մանրամասները: Այդ նամակը համարվում է Կայքի և Ձեր միջև կնքված պայմանագիր, իսկ սույն քաղաքականությունը համարվում է այդ պայմանագրի անբաժանելի մաս: Այդ պահից վճարումը համարվում է կատարված:
Վճարման կատարումից սկսած՝ Ձեր վճարած գումարն անցնում է Կազմակերպության տնօրինության տակ։
Կազմակերպությունն ազատվում է պատասխանատվությունից իր ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ ուշացումով կատարելու համար, եթե դա պայմանավորված է արտակարգ իրավիճակի հանգամանքներով, որոնք ի հայտ են եկել վճարումն ստանալուց հետո, եղել են Մեր վերահսկողությունից դուրս, և որոնք Մենք չէինք կարող կանխատեսել, կանխել, հաղթահարել կամ դրանցից խուսափել:
Եթե սույն պայմաններից որևէ մեկը ճանաչվի անվավեր, անօրինական կամ անկիրառելի, այն կանջատվի մնացած պայմաններից, որոնք կշարունակեն վավերական համարվել: