Զարուհի Փերիխանյան
«Ծնողավարման իմ մոդելը» ծրագրի դասընթացավար
«Ինչպե՞ս խոսել սեքսի մասին երեխայի հետ» դասընթացի հեղինակ և վարող
Հոգեբան, տասը տարվա աշխատանքային փորձ դեռահասների և մեծահասակների հետ։ Առաջին մասնագիտությամբ կենսաֆիզիկոս է, ապա ստացել է հոգեբանի վերապաստրատում ԵՊՀ-ում, այժմ ուսումնասիրում է սոցիալական հոգեբանություն ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնում։ Հայաստանի Տրանզակտ վերլուծության ասոցիացիայի համահիմնադիր է և Եվրոպայի Տրանզակտ վերլուծության ասոցիացիայի անվանի հոգեթերապևտների կողմից Հայաստանում իրականացրած վեցամյա կրթական ծրագրի ակտիվ մասնակից։ Աշխատել է «Նորք» հոգեբուժական կլինիկայի երեխաների և դեռահասների ամբուլատոր բաժանմունքում (8 տարի), որտեղ իրականացրել է հոգեբանական խորհրդատվություն և հոգեթերապիա կլինիկայի հիվանդների, ինչպես նաև լուսավորչական աշխատանք հոգեկան խնդիրներ ունեցող երեխաների ծնողների հետ։ Վարել է արտ-թերապիայի և զբաղվածության խմբեր հոգեբուժարանի ստացիոնար բաժանմունքներում։ Անցկացրել է զորակոչիկների փորձարարական հոգեբանական հետազոտություն և եղել է համալիր դատական հոգեբանա-հոգեբուժական հանձնաժողովի փորձագետ։ Գիտական հոդվածների հեղինակ է։
Հավատում է մարդկային ուղեղի անսահմանափակ հնարավորություններին, սիրո ուժին և մասնագիտական էթիկայի նորմերի պահպանման կարևորությանը։ Իր և այլոց մեջ գնահատում է լավատեսությունը, հումորի զգացումը, ստեղծարարության և ճանաչողության հանդեպ ձգտումը։ Երկու տղաների սիրող մայր է։