Հետ
ԱՌՑԱՆՑ
2025-10-10 20:30
Մանկական օնանիզմ
ՍԿՍՎՈՒՄ Է
Հոկտեմբերի 10, 20:30
ԱՎԱՐՏՎՈՒՄ Է
Հոկտեմբերի 10, 22:00
ԱՌՑԱՆՑ
ZOOM հավելված
ՀՂՈՒՄ
տեղադրվում է Viber խմբում

 

 

Մանկական օնանիզմի թեման հաճախ ծնողների մոտ առաջացնում է հարցեր, անհանգստություն և երբեմն շփոթություն․ արդյո՞ք դա նորմալ է, ինչպե՞ս հասկանալ պատճառները և ինչպե՞ս ճիշտ արձագանքել։

Ծնողի դպրոցը կազմակերպել է վեբինարը, որի ընթացքում ծնողները կստանան հստակ գիտելիք, կազատվեն վախերից և կկարողանան վստահ ու հանգիստ մոտենալ երեխայի վարքին։

Վեբինարի թեմաները

 

  • Ի՞նչ է մանկական օնանիզմը
  • Մանկական օնանիզմի ֆիզիոլոգիական հիմքերը
  • Մանկական օնանիզմի հոգեբանական հիմքերը
  • Սոցիալական և միջավայրային գործոններ, որոնք ազդում են մանկական օնանիզմի զարգացման վրա
  • Ծնողական արդյունավետ արձագանք
  • Մասնագիտական աջակցության դիմելու անհրաժեշտություն

Ի՞նչ կտա մասնակցությունը

  • Գիտելիքների ընդլայնում․ մասնակիցները կստանան հստակ և գիտականորեն հիմնավորված տեղեկություն մանկական օնանիզմի մասին՝ տարբերելով նորմալ զարգացման փուլերը և խնդիր հանդիսացող դեպքերը։
  • Գործնական հմտություններ․ կծանոթանան արդյունավետ արձագանքման, ծնողական աջակցության և կանխարգելիչ միջամտությունների մեթոդներին։
  • Կանխարգելման մեթոդներ․ կծանոթանան այն քայլերին, որոնք կօգնեն կանխել մանկական օնանիզմի զարգացումը չափազանց հաճախակի կամ սթրեսային իրավիճակներից հետո։
Մանկական հոգեբան, դասընթացավար

Մանկական օնանիզմ

6800 դրամ

-
+