Ինչո՞ւ սովորել ծնող լինել

Ինչպե՞ս լինել «լավ ծնող», ինչպե՞ս առողջ ու արդյունավետ հարաբերվել երեխաների հետ, ինչպե՞ս այսօր ապահովել նրանց վաղվա երջանկությունը, ինչպե՞ս չվնասել երեխային դաստիարակելու բարդ առաքելության մեջ։ Մենք օգնում ենք ծնողներին՝ գտնել երջանիկ ծնողավարության բաղադրիչները, թողնել վախերը, բարկությունը, անհանգստությունը, նորովի գիտակցել երեխա մեծացնելու, սիրելու իմաստները, երեխայի հետ շփումը լիարժեք վայելելու կարողությունները, դառնալու ավելի երջանիկ ծնող ու մեծացնելու ավելի երջանիկ երեխաների։

Մեծ ներուժ

գիտակցված ծնողավարությունը տալիս է հզոր հնարավորություններ՝ մեծացնելու երջանիկ և ինքնաբավ երեխաների

Հստակ նպատակներ

կարևոր է գիտակցել՝ ինչ նպատակներ ենք մենք դնում մեր երեխաների համար և ինչպես հասնենք այդ նպատակներին

Երջանիկ երեխա

մենք այսօր, ամեն օր ու ժամ, ամեն քայլով ու խոսքով, ցանում ենք մեր երեխայի ապագա երջանկության սերմերը

Ո՞ւմ համար են մեր դասընթացները

Այն ծնողների, ովքեր.

ուզում են

ունենալ շփվող, ուրախ, հոգատար ու ինքնուրույն երեխա և մեծացնել մտածող, սիրող, ինքնաբավ ու երջանիկ մարդ

գիտակցում են

որ հենց իրենց ձեռքերում են երեխայի երջանկությունը ապահավելու ամենահզոր գործիքները

պատրաստ են

աշխատել իրենց վրա, բացահայտել այդ հզոր գործիքներն ու սկսել կիրառել դրանք՝ երեխաների հետ փոխհարաբերություններում

Ինչո՞ւ ընտրել մեզ

Մենք առաջին և միակ ծնողավարության դպրոցն ենք Հայաստանում, որն առաջարկում է համակարգված, գործնական ծրագրեր ծնող լինելու ամենակարևոր թեմաներով ներկա ու ապագա ծնողների և երեխաների հետ աշխատող մասնագետների համար։

Փոքր խմբեր

Դասընթացներ՝ մինչև 12 մասնակից
Ինտենսիվներ՝ մինչև 18 մասնակից
Սեմինարներ՝ մինչև 30 մասնակից

Տարբեր ձևաչափեր

Առկա և առցանց, սկսած 2 ժամից մինչև 6 շաբաթ տևողությամբ․ ընտրեք՝ որը հարմար է ձեզ

Խիստ գործնական

Սովորում եք այսօր, ստանում նոր գործիքներ և անմիջապես սկսում կիրառել ու վայելել արդյունքները

Պրոֆեսիոնալ թիմ

Մեր հոգեբան-դասընթացավարները ունեն երեխաների, դեռահասների և ծնողների հետ աշխատանքի մեծ փորձ

Ճկուն բովանդակություն

Դասընթացներում ծնողների մասնավոր հարցերն ու խնդիրները հաշվի են առնվում և ստանում պատասխան

Անհատական աշխատանք

Մեր հոգեբանները նաև աշխատում են երեխայի և ծնողների հետ անհատական ծրագրերով՝ մեր կենտրոնում

Ընտրե՛ք Ձեզ հարմար ծրագիրը

համոզված լինելով, որ որն էլ ընտրեք, կստանաք նոր ու կարևոր գիտելիքներ ու գործիքներ՝ կիրառելի տանը, ձեր երեխաների հետ, ուսման առաջին օրվանից։

«Երջանկության իմ բանաձևը»

Համակարգված ծրագիր․ 10 հանդիպում | 5 շաբաթ | 25 ժամ   Ինչո՞ւ է կարևոր դառնալ գիտակից ծնող։ Ոչ ոք մեզ չի սովորեցնում՝ ինչպես հարաբերություններ կառուցել մեր երեխաների հետ, ինչպես կառավարել մեր հույզերը, ինչպես չվնասել երեխային՝ նրան երջանկացնելու մեր հավերժ փորձերում։ Ծնող լինել մենք սովորել ենք մեր ծնողներից, տատիկ-պապիկից, մեր մանկության շրջանի այլ կարևոր մարդկանցից և […]

«Հաղորդակցման նոր լեզու»

Համակարգված ծրագիր․ 12 հանդիպում | 6 շաբաթ | 24 ժամ   Ամեն ծնողի ու երեխայի միջև փոխհարաբերությունները խիստ անձնական են: Դժվար է, եթե չասել՝ անհնար, մշակել և մատուցել մեկ համընդհանուր կանոն կամ ուղեցույց, թե ինչպես է պետք բոլոր ծնողներին ճիշտ ու արդյունավետ հարաբերվել ու հաղորդակցվել իրենց երեխաների հետ: Յուրաքանչյուր ծնող երազում է լինել իր երեխայի […]

«Բարև՛, կոնֆլիկտ»

Դասընթաց՝ 11-16 տարեկան դեռահասների համար՝ օգնելու նրանց հաղթահարել ներրքին և արտաքին կոնֆլիկտները, դառնալ ավելի համարձակ, հուզականորեն գրագետ, արդյունավետ ու երջանիկ՝ տարեկիցների և մեծահասակների հետ շփումներում։   ◽ 10 հանդիպում, շաբաթը 2 անգամ ◽ Ամեն ամիս՝ նոր խումբ ◽ Խմբում՝ միայն 8 դեռահաս ◽ Անգլիական TAPACY ծրագրով ◽ Ավարտին՝ TAPACY-ի ծրագրի հեղինակի ստորագրությամբ հավաստագիր ◽ Վայր՝ […]

«Մեր տանը դեռահաս կա»

Դասընթաց 9+ տարիքի դեռահասների ծնողների համար 5 հանդիպում | 10 ժամ   Փակ խումբ Մինչև 12 մասնակից Երկու դասընթացավար   ԹԵՄԱՆԵՐ   Թեմա 1․ Դեռահասի տարիքային առանձնահատկությունները Սովորում ենք ճանաչել մեր դեռահասի՝ տարիքով պայմանավորված առանձնահատկությունները, դեռահասության փուլին բնորոշ հոգեբանական, սոցիալական և ֆիզիկական փոփոխությունները, դրանց՝ մեր արձագանքի աջակցող և վնասակար ձևերը։   Թեմա 2․ Աշխարհը դեռահասի […]

Միասին՝ փոքրիկի համար

Հատուկ խումբ՝ մամա+պապա ձևաչափով։ 6 զույգ և 2 դասընթացավար | 6 շաբաթ և 12 հանդիպում: Շաբաթը երկու օր, մեկը՝ աշխատանքային երեկոյան, մյուսը՝ շաբաթ։ Վերջնական օրերն ու ժամերը ենթակա են քննարկման խմբի մասնակիցների հետ։ Ինչո՞ւ է կարևոր դառնալ գիտակից ծնող։ Ոչ ոք մեզ չի սովորեցնում՝ ինչպես հարաբերություններ կառուցել մեր երեխաների հետ, ինչպես կառավարել մեր հույզերը, ինչպես […]

Չե՞ք կողմնորոշվում՝ որ ծրագիրն ընտրել։ Թողե՛ք նախնական հայտ, կխոսենք։

Մեր մասին

Ծնողի դպրոցը հիմնադրվել է Երևանում 2019 թ․ հունվարին։ Դպրոցի նպատակն է խթանել դրական և գիտակցված ծնողավարման մշակույթը Հայաստանում՝ առաջարկելով ծնողավարման համակարգված ծրագրեր և ընթացիկ մասնագիտական աջակցություն այն ծնողների համար, ովքեր փնտրում են լավագույն լուծումներ երեխաների հետ փոխհարաբերություններում:

Ծնողի դպրոցի առաքելությունն է դարձնել ծնողներին երջանիկ, որպեսզի նրանք մեծացնեն երջանիկ երեխաների։ Մենք այստեղ ենք՝ օգնելու ծնողներին գտնել երեխաների հետ շփման եզրեր և մոտեցումներ, որոնք լավագույնս կամրապնդեն և՛ երեխաների, և՛ ծնողների սեփական արժանապատվության զգացումը, ջերմ ու հարգալից վերաբերմունքը միմյանց նկատմամբ և կապահովեն ընտանիքներում ներդաշնակ մթնոլորտը։

Մենք

Մենք միավորել ենք մեր փորձն ու ջանքերը՝ օգնելու բոլոր այն ծնողների համար, ովքեր փնտրում են լավագույն լուծումներ՝ տանը երեխաների հետ երջանիկ ապրելու և շփվելու համար։

Հաճախ տրվող հարցեր

Ցանկացած։ Երբեք շուտ չէ և երբեք էլ ուշ չէ սկսել վերաիմաստավորել ձեր՝ որպես ծնողի դերը երեխայի կյանքում և նրան դերը՝ ձեր կյանքում, դաստիարակության նպատակները, երեխայի հետ առողջ, արդյունավետ, հարգալից փոխհարաբերությունների կառուցման կարևորությունը։

Մեր ծրագրերը բովանդակության մեծ մասով անդրադառնում են նաև դեռահասների հետ հարաբերություններում հնարավոր բարդություններին և դրանք հաղթահարելու գործնական, արդյունավետ գործիքակազմ են փոխանցում մասնակիցներին։ Մեր ծրագրերով «կրթություն ստանալու» ձեր փորձառությունը խորքային և համապարփակ գիտելիքների ձեռքբերման ու ծնողավարման իմաստավորման բացառիկ հնարավորություն է, որը արդիական է ցանկացած տարիքի, անգամ դեռ չծնված երեխաների ծնողների համար։

Մենք նաև մշակել ենք հատուկ դեռահասների ծնողների համար դասընթացը։ Մանրամասներին ծանոթացեք մեր ծրագրերի էջում։

Եթե դուք միայն պլանավորում եք երեխա ունենալ կամ արդեն սպասում եք ձեր փոքրիկին, ապա դուք լավագույն ժամանակն եք ընտրել 🙂 Ընտանիքի պլանավորման կարևոր քայլ է նաև ծնողի դերի և առաքելության մասին գրագետ տեղեկացվածությունը, ձեր սեփական մանկական փորձի և ձեր ծնողների դաստիարակչական մոդելների վերլուծությունը, ծնողավարման ձեր սեփական՝ գիտակից ու դրական մոդելի ու նպատակների մշակումը։ Կարևոր բացահայտումների, զուգահեռների ու գիտակցումների լույսի ներքո դուք ինքներդ կպարզեք ձեր փոքրիկի դաստիարակության գործում ձեր ամեն բառի, քայլի, ժեստի, հայացքի, լռության կարևորությունը՝ լիարժեք և երջանիկ մարդ մեծացնելու ձեր գալիք առաքելության մեջ։

Շատ հաճախ թյուր պատկերացում կա, որ ծնողավարման դասընթացներն արդիական են միայն ֆիզիկապես և հոգեպես առողջ երեխաների ծնողների համար։ Հավատացեք, թեկուզ մի քիչ ավելի դժվարությամբ, բայց բոլոր այն գիտելիքները, հմտությունները, մեթոդները, որոնք մենք առաջարկում ենք մեր դասընթացներում, հնարավոր է օգտագործել նաև ոչ լիարժեք առողջ երեխաների հետ՝ հեշտացնելով նրանց հետ արդյունավետ, դրական, համագործակցության հրավիրող հարաբերություններ կառուցելու ձեր ջանքերը։

Բոլոր այն մասնագետները, որոնք գործի բերումով շփվում և հարաբերվում են երեխաների հետ, մեծապես կշահեն՝ մասնակցելով մեր ծրագրերին։ Դուք կգտնեք երեխաների հետ հաղորդակցվելու շատ օգտակար նմուշներ, և դասընթացների շրջանակում քննարկված նյութի մեծ մասը բացարձակ արդիական է նաև կրթական ու երեխաների զբաղվածության այլ հաստատություններում աշխատող մարդկանց համար։

Այո՛։ Մենք պարբերաբար կազմակերպում ենք նաև առանձին թեմատիկ հանդիպումներ, որոնց գրանցումը հայտարարվում է մեր Facebook և Instagram էջերում (փնտրեք մեզ @parentingarmenia անունով)։ Այս հանդիպումները ոչ միան փոխանցում են մասնակիցներին կարևոր տեղեկություններ և ծնողավարման հետաքրքիր և գործուն հմտություններ, այլև տալիս են պարզ պատկերացում մեր ամբողջական ծրագրերի մասին՝ օգնելու ձեզ կողմնորոշվել՝ որքանով դրանք ձեզ հարմար / հետաքրքիր են։

Բարձրացեք «Ընտրե՛ք Ձեր ծրագիրը» էջը և սեղմեք նկարների վրա՝ ծանոթանալու տվյալ ծրագրի մասին մանրամասներին։ Հարցերի դեպքում գրեք մեզ։

Հանդիպումները կազմակերպվում են շաբաթը երկուս կամ երեք անգամ։ Հանդիպումները տևում են 2-ից 3 ժամ։

Հանդիպումներից մեկը կամ երկուսը սովորաբար անցնում է աշխատանքային օրերին, երեկոյան ժամերին, երկրորդը՝ շաբաթ օրը առավոտյան կամ ցերեկային ժամերին։ Կիրակի օրերին հանդիպումներ չկան։

Դասընթացները անցկացնում են Ծնողի դպրոցում՝ Կոմիտաս 12 («Ամերիաբանկի» շենք), 1-ին մուտք։ Մեր կենտրոնում ստեղծված են բոլոր պայմանները՝ դասընթացներին և սեմինարներին ձեր հարմարավետ մասնակցության համար։

Եթե ձեր երեխան փոքր է (մինչև 1 տարեկան) և կարող է ձեզ հետ հանգիստ մնալ նույն տարածքում (կերակրվել, քնել, հանգիստ խաղալ), ապա դուք կարող եք գալ միասին։ Եթե ավելի մեծ տարիքի երեխա է (2.5 և ավելի), ապա մենք կարող ենք ապահովել ձեր երեխայի ժամանցը դասընթացի վայրում, հարակից սենյակում՝ լրացուցիչ փոքր վճարի դիմաց։ Իսկ եթե երեխան աշխարհի ակտիվ ճանաչման ու «փորձարկումների» փուլում է, և դժվար թե հանգիստ մնա ձեր կողքին կամ զբաղվի կողքի սենյակում, ապա մենք դժվար կարողանանք ապահովել նրա ժամանցը։ Մանրամասների համար գրեք մեզ։

Ոչ թե կարող եք, այլ խիստ ցանկալի է։ Երկրորդ ծնողի ներկայությունը բոլորովին այլ որակ կարող է տալ ձեր փորձառությանը դասընթացների ընթացքում և դրանցից հետո։ Դուք կարող եք նաև մասնակցել հատուկ զույգերի համար նախատեսված խմբերում, որտեղ վճարային պայմաններն այլ են (գործում է զեղչ)։ Դուք կարող եք հրավիրել նաև տատիկ-պապիկներին, հորաքույր-քեռիներին կամ այլ կարևոր մարդկանց, ովքեր ձեր ընտանիքում ազդեցիկ դերակատարում ունեն երեխայի դաստիարակության գործում։ Սակայն այս դեպքում ցանկալի է առանձին-առանձին մասնակցությունը։

Ոչ, մենք չենք իրականացնում կանխիկ գործարքներ։

Եթե դուք հնարավորություն չունեք կատարել վճարումը մեր կայքի առցանց վճարման համակարգի միջոցով, ապա դուք կարող եք դա անել ձեր առցանց բանկինգի միջոցով կամ այցելել ցանկացած բանկ և փոխանցել գումարը մեր տված տվյալների հիման վրա։ Մանրամասների համար գրեք մեզ։

Այո՛։ Դուք կարող եք փոխանցել վճարը երկու կեսով։ Մանրամասների համար գրեք մեզ։

Կապ մեզ հետ

[email protected]
www.parenting.am

+374 94 224 223
Երկ․- շաբաթ, 10։00-20։00

Գործունեության հասցե` Կոմիտաս 12, 1-ին մուտք
Իրավաբանական հասցե՝ Կիևյան 4/2-11

Կապ մեզ հետ

Սույն կայքում տեղադրված հրապարակումների, նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես “Parenting School” Parenting, Educational and Psychological Support Center” Non-Governmental Organization (NGO)-ին: Այլ անձանց կողմից մեր հրապարակումների տարածման դեպքում մեր կայքին հղում անելը պարտադիր է: