Մարաթոնի 6 շաբաթների ընթացքում դուք․
- կսովորեք՝ ինչ բաղադրիչներից է կազմված երջանիկ մանկությունը,
- կվերանայեք երեխայի հետ շփման ձեր մեթողներն ու մոտեցումները,
- կզինվեք նոր՝ գործնական և արդյունավետ հմտությունների մեծ պաշարով,
- կթողնեք ձեր վախերը, բարկությունը, հուսալքությունը,
- նորովի կգիտակցեք երեխա դաստիարակելու, սիրելու, երեխայի հետ շփումը լիարժեք վայելելու ձեր կարողությունները,
- կդառնաք ավելի երջանիկ ծնող ու կմեծացնեք երջանիկ երեխաներ։
Մարաթոնի ընթացքում մեր հոգեբանները կօգնեն ձեզ տեսնել ու ճանաչել ձեր ռեսուրսները՝ որպես ծնող, ճանաչել ձեր երեխաներին, ստեղծել նրանց հետ վստահելի, խորը, ջերմ փոխհարաբերություններ և, ի վերջո, վայելել մարդ մեծացնելու և դաստիարակելու բերկրանքը։

