Հետ

 Հիմնական գործառույթները

  • խմբի կրթադաստիարակչական գործընթացի կազմակերպում
  • խմբասենյակի միջավայրի ձևավորում և պարբերական թարմացում
  • երեխաների հետ փոքր խմբերով աշխատանքի և անհրաժեշտ միջավայրի ձևավորում
  • երեխայի զարգացման պորտֆոլիոյի վարում և ընտանիքի հետ կապ
  • նոր ընդունված երեխաների փափուկ հարմարման կազմակերպում
  • երեխաների անվտանգության ապահովում խմբում, զբոսանքին և միջոցառումներին
  • համագործակցություն արվեստի ուսուցչի, դայակի, դաստիարակի օգնականի, հոգեբանի, լոգոպեդի և կամավորների հետմասնակցություն շաբաթական քննարկմանը և մանկավարժական խորհրդին

Պահանջվող որակավորումը

  1. մանկավարժական բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն
  2. հայերենի գրագետ իմացություն
  3. պատրաստակամություն՝ անցնելու հաստատության ներքին ուսուցումը Ռեջիո մոտեցման և առաջին օգնության հիմունքների իմացության
  4. գործող բժշկական (սանիտարական) գրքույկ՝ մինչև աշխատանքի անցնելը
  5. մանկավարժական գործունեությամբ զբաղվելու օրենսդրական սահմանափակման բացակայություն

Կարևոր է մեզ համար

    • համբերատարություն և սպասելու կարողություն՝ շտապ պատասխաններ տալու փոխարեն
    • դիտարկելու և փաստագրելու պատրաստակամություն
    • թիմային աշխատանք և կառուցողական հետադարձ կապի ընդունում
    • երեխայի հետ հարգալից, սիրով լի հաղորդակցում,
    • բարձր տոների բացակայություն, որևէ տեսակի բռնության հանդեպ զրոյական հանդուրժողականություն

Աշխատանքային պայմանները

  • աշխատանքային պայմանագիր
  • աշխատանքը՝ երկուշաբթի–ուրբաթ, ժամը 8։30-18։00
  • 2-ամսյա լիարժեք վճարվող փորձաշրջան՝ ներառյալ ներքին ուսուցումը (Ռեջիո մոտեցման հիմունքներ, փաստագրման գործիքակազմ, երեխայի պաշտպանության քաղաքականություն, անվտանգության և տարհանման կարգեր)
  • վարձատրության չափը և կարգը քննարկվում են անհատապես՝ հարցազրույցի փուլում

Դիմելու կարգը և վերջնաժամկետը

Անցեք այս հղումով`  bit.ly/4bUirB9, լրացրե՛ք հայտը։ Դիմելու վերջնաժամկետ՝ ս.թ. սեպտեմբերի 15։

Առաջին փուլով ընտրված թեկնածուները կհրավիրվեն տեսազանգով հարցազրույցի, երկրորդ փուլով   ընտրված թեկնածուներին կհրավիրենք դեմ առ դեմ ծանոթության և հարցազրույցի։

Եթե մինչև սեպտեմբերի 15-ը չեք ստացել մեզանից որևէ արձագանք, ուրեմն մեր ընտրությունը կանգ է առել մեկ այլ թեկնածուի վրա։