Ի՞նչ կարող ես անել մեզ մոտ
- խմբային աշխատանքների նյութերի նախապատրաստում, տեսակավորում և վերաօգտագործվող նյութերի հավաքածուների կազմում
- ընթերցանություն երեխաների հետ
- արհեստի ու արվեստի ժամերին աջակցություն
- այգեգործական աջակցություն, բույսերի խնամք երեխաների հետ միասին
- միջոցառումների կազմակերպչական աջակցություն
- թարգմանություն, տեքստերի խմբագրում, գրադարանի կազմակերպում, լուսանկարչություն և ձևավորում
Ի՞ՆՉ ԵՆՔ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ՓՈԽԱՐԵՆԸ
Կամավոր աշխատանքը վարձատրվող չէ, սակայն ահա թե ինչ ենք տալիս մեր կամավորներին․
Փաստաթղթեր
- պաշտոնական հավաստագիր՝ կատարած կամավոր աշխատանքի ժամերի և բովանդակության նշումով, «Կամավոր աշխատանքի մասին» ՀՀ օրենքին համապատասխան
- հավաստագրի անգլերեն տարբերակ՝ արտասահմանյան ծրագրերի, կրթաթոշակների և այլ կրթական կամ մասնագիտական ֆինանսավորումների դիմելու համար
- տնօրենի ստորագրությամբ երաշխավորագիր (reference letter)՝ 100 և ավելի ժամ կամավորություն ապահոված մասնակիցներին
- ուսանողների համար՝ ուսումնական պրակտիկայի ձևակերպում բուհի պահանջվող ձևաչափով
Անվճար ուսուցում, որի համար այլոք վճարում են
- Ռեջիո Էմիլիայի մոտեցման հիմունքների, մանկավարժական փաստագրման (documentation) դասընթացներ
- ծնողավարական և երեխաների հետ աշխատանքի դասընթացեր՝ Ծնողի դպրոց ՀԿ-ի մասնագետների կողմից
- մասնակցություն հաստատության բաց դասախոսություններին և մասնագիտական հանդիպումներին
- մասնագիտական խորհրդատվություն մանկավարժական համակարգողից՝ ուսանողների ավարտական և հետազոտական աշխատանքների համար
- երեխայի պաշտպանության քաղաքականության ուսուցում՝ հմտություն, որն արժեքավոր է երեխաների հետ աշխատող ցանկացած ոլորտում
- մուտք Պեպպիի մասնագիտական գրադարան՝ Ռեջիո գրականության հավաքածու
- առաջին օգնության հիմունքների ուսուցում
Համայնքային ներգրավվածություն
- մասնակցություն թիմային միջոցառումներին
- սնունդ կամավորության օրերին
Հեռանկար
Թափուր հաստիք առաջանալու դեպքում մեր կամավորները տեղեկացվում են առաջինը և ընդգրկվում ընտրության գործընթացում՝ արդեն ճանաչված ու փորձարկված թեկնածուի կարգավիճակով։ Պեպպիում աշխատանքի անցնելու ամենակարճ ճանապարհը կամավորությունն է։
ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
- կնքվում է կամավոր աշխատանքի պայմանագիր
- ճկուն ժամանակացույց՝ օրերն ու ժամերը համաձայնեցվում են անհատապես
- դատվածության վերաբերյալ տեղեկանք և գործող անձնական սանիտարական (բժշկական) գրքույկ
- ներածական ուսուցում՝ երեխայի պաշտպանության քաղաքականություն, անվտանգության և տարհանման կարգեր
Դիմելու կարգը և վերջնաժամկետը
Անցեք այս հղումով` bit.ly/4bUirB9, լրացրե՛ք հայտը։ Դիմելու վերջնաժամկետ՝ ս.թ. սեպտեմբերի 15։
Առաջին փուլով ընտրված թեկնածուները կհրավիրվեն տեսազանգով հարցազրույցի, երկրորդ փուլով ընտրված թեկնածուներին կհրավիրենք դեմ առ դեմ ծանոթության և հարցազրույցի։
Եթե մինչև սեպտեմբերի 15-ը չեք ստացել մեզանից որևէ արձագանք, ուրեմն մեր ընտրությունը կանգ է առել մեկ այլ թեկնածուի վրա։