Հիմնական գործառույթները
-
- խմբասենյակների, սանհանգույցների, ընդհանուր և հարակից տարածքների ամենօրյա մաքրում ու ախտահանում
- սահմանված պարբերականությամբ գլխավոր մաքրում՝ պատուհաններ, դռներ, ջեռուցման համակարգ, կահույքի դժվարամատչելի մակերեսներ
- աղբի ամենօրյա հեռացում, աղբամանների լվացում և ախտահանում
- մաքրող և ախտահանող միջոցների պահեստավորում երեխաների համար անհասանելի, փակվող տարածքում՝ պիտակավորմամբ
- մաքրման, ախտահանման և սպիտակեղենի փոխարինման գործառնական մատյանների վարում
Պահանջվող որակավորումը
- առնվազն միջնակարգ կրթություն
- գործող անձնական սանիտարական (բժշկական) գրքույկ՝ աշխատանքի թույլտվության նշումով
- մաքրող և ախտահանող միջոցների անվտանգ օգտագործման կանոնների իմացություն
- հայերենի իմացություն
- նախադպրոցական հաստատությունում աշխատանքի փորձը դիտվում է որպես առավելություն։
Կարևոր է մեզ համար
-
- ինքնակազմակերպվածություն
- բծախնդրություն մանրուքների նկատմամբ
- կարգապահություն մատյանների լրացման հարցում
- բարեհամբույր, հանգիստ վերաբերմունք երեխաների հանդեպ
Աշխատանքային պայմանները
- աշխատանքային պայմանագիր
- աշխատաժամանակը համաձայնեցվում է անհատապես
- ապահովում ենք բոլոր մաքրող միջոցները, գույքը և աշխատանքային հագուստը
- 2-ամսյա լիարժեք վճարվող փորձաշրջան՝ ներառյալ ներքին ուսուցումը (Ռեջիո մոտեցման հիմունքներ, փաստագրման գործիքակազմ, երեխայի պաշտպանության քաղաքականություն, անվտանգության և տարհանման կարգեր)
- վարձատրության չափը և կարգը քննարկվում են անհատապես՝ հարցազրույցի փուլում
Դիմելու կարգը և վերջնաժամկետը
Անցեք այս հղումով` bit.ly/4bUirB9, լրացրե՛ք հայտը։ Դիմելու վերջնաժամկետ՝ ս.թ. սեպտեմբերի 15։
Առաջին փուլով ընտրված թեկնածուները կհրավիրվեն տեսազանգով հարցազրույցի, երկրորդ փուլով ընտրված թեկնածուներին կհրավիրենք դեմ առ դեմ ծանոթության և հարցազրույցի։
Եթե մինչև սեպտեմբերի 15-ը չեք ստացել մեզանից որևէ արձագանք, ուրեմն մեր ընտրությունը կանգ է առել մեկ այլ թեկնածուի վրա։