Հետ

 Հիմնական գործառույթները

    • երեխաների առավոտյան բժշկական զննումն ու զտումը՝ խմբեր ընդունելիս
    • երեխաների առողջական վիճակի ամենօրյա դիտարկում
    • առաջին օգնության ցուցաբերում և դեպքերի փաստագրում
    • սննդի անվտանգության, ամենօրյա նմուշառման խոհարարի հետ միասին և խոհանոցի հիգիենիկ վիճակի վերահսկում
    • հաստատության սանիտարահիգիենիկ ռեժիմի և ախտահանման գրաֆիկների կատարման վերահսկում
    • երեխաների բժշկական քարտերի և պատվաստումների գրանցամատյանի վարում, անտրոպոմետրիկ չափումներ
    • անձնակազմի սանիտարական գրքույկների և պարբերական զննությունների ժամկետայնության հսկում
    • արտակարգ իրավիճակներում շտապ օգնության կանչ և տնօրենի անհապաղ տեղեկացում
    • համագործակցություն շրջանային մանկաբուժական հաստատության և ընտանիքների հետ

Պահանջվող որակավորումը

  1. միջին մասնագիտական բժշկական կրթություն՝ «բուժքույր» որակավորմամբ
  2. ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով բժշկական գործունեություն իրականացնելու իրավունք հավաստող գործող փաստաթուղթ
  3. գործող ՇՄԶ հավաստագիր (ՇՄԶ-Հ)՝ ընթացիկ հավաստագրման ժամկետի սահմաններում պահանջվող կրեդիտների առկայությամբ
  4. գործող անձնական սանիտարական (բժշկական) գրքույկ՝ աշխատանքի թույլտվության նշումով
  5. առաջին օգնության և սրտաթոքային վերակենդանացման հմտություններ
  6. հայերենի գրագետ իմացություն
  7. նախադպրոցական հաստատությունում կամ մանկաբուժական ոլորտում աշխատանքի փորձը դիտվում է որպես առավելություն։

Կարևոր է մեզ համար

    • կանխարգելիչ վարք՝ ոչ միայն արձագանքել, այլև նկատել ռիսկը նախապես
    • բարեհամբույր վերաբերմունք երեխայի հանդեպ զննման գործընթացում
    • փաստագրման կարգապահություն գրանցամատյաններում
    • ընտանիքների հետ հաղորդակցման և համագործակցության պատրաստակամություն

Համագործակցության պայմանները

  • վճարովի ծառայությունների մատուցման (քաղաքացիաիրավական) պայմանագիր
  • կես դրույք. ժամերն ու օրերը համաձայնեցվում են՝ ապահովելով առավոտյան ընդունման և սննդի նմուշառման ժամերին ներկայությունը
  • առանձին կահավորված բժշկական սենյակ և անհրաժեշտ գույք
  • վարձատրության չափը և կարգը քննարկվում են անհատապես՝ հարցազրույցի փուլում

Աշխատանքային պայմանները

  • աշխատանքային պայմանագիր
  • աշխատանքը՝ երկուշաբթի–ուրբաթ, ժամը 8։30-18։00
  • 2-ամսյա լիարժեք վճարվող փորձաշրջան՝ ներառյալ ներքին ուսուցումը (Ռեջիո մոտեցման հիմունքներ, փաստագրման գործիքակազմ, երեխայի պաշտպանության քաղաքականություն, անվտանգության և տարհանման կարգեր)
  • վարձատրության չափը և կարգը քննարկվում են անհատապես՝ հարցազրույցի փուլում

Դիմելու կարգը և վերջնաժամկետը

Անցեք այս հղումով` bit.ly/4bUirB9, լրացրե՛ք հայտը։ Դիմելու վերջնաժամկետ՝ ս.թ. սեպտեմբերի 15։

Առաջին փուլով ընտրված թեկնածուները կհրավիրվեն տեսազանգով հարցազրույցի, երկրորդ փուլով   ընտրված թեկնածուներին կհրավիրենք դեմ առ դեմ ծանոթության և հարցազրույցի։

Եթե մինչև սեպտեմբերի 15-ը չեք ստացել մեզանից որևէ արձագանք, ուրեմն մեր ընտրությունը կանգ է առել մեկ այլ թեկնածուի վրա։