Հիմնական գործառույթները
-
- խմբասենյակում սննդի ընդունում խոհանոցից, սեղանների նախապատրաստում և մատուցում՝ հիգիենիկ կանոնների պահպանմամբ, սեղանների հավաքում
- երեխաների խնամքի ապահովում՝ լվացվել, հագնվել, զուգարանից օգտվել, քնի նախապատրաստություն՝ խրախուսելով երեխայի ինքնուրույն փորձերը և չշտապեցնելով նրան
- խաղալիքների և նյութերի լվացում ու ախտահանում՝ սահմանված գրաֆիկով
- զբոսանքի նախապատրաստության և վերադարձի աջակցություն, խմբի ուղեկցում
- ամենօրյա համագործակցություն խմբավար-դաստիարակի հետ
Պահանջվող որակավորումը
- առնվազն միջնակարգ կրթություն
- հայերենով հաղորդակցվելու կարողություն
- սանիտարական նվազագույնի ուսուցում (ապահովում է հաստատությունը)
- գործող բժշկական (սանիտարական) գրքույկ՝ մինչև աշխատանքի անցնելը
- նախադպրոցական հաստատությունում աշխատանքի փորձը դիտվում է որպես առավելություն
Կարևոր է մեզ համար
-
- սեր, հարգանք և հոգատարություն երեխաների հանդեպ
- հանդարտություն և համբերատարություն
- մաքրության և ռեժիմի նկատմամբ բծախնդրություն
- թիմային աշխատանք դաստիարակի հետ և կառուցողական հետադարձ կապի ընդունում
Աշխատանքային պայմանները
- աշխատանքային պայմանագիր
- աշխատանքը՝ երկուշաբթի–ուրբաթ, ժամը 8։30-18։00
- 2-ամսյա լիարժեք վճարվող փորձաշրջան՝ ներառյալ ներքին ուսուցումը (Ռեջիո մոտեցման հիմունքներ, փաստագրման գործիքակազմ, երեխայի պաշտպանության քաղաքականություն, անվտանգության և տարհանման կարգեր)
- վարձատրության չափը և կարգը քննարկվում են անհատապես՝ հարցազրույցի փուլում
Դիմելու կարգը և վերջնաժամկետը
Անցեք այս հղումով` bit.ly/4bUirB9, լրացրե՛ք հայտը։ Դիմելու վերջնաժամկետ՝ ս.թ. սեպտեմբերի 15։
Առաջին փուլով ընտրված թեկնածուները կհրավիրվեն տեսազանգով հարցազրույցի, երկրորդ փուլով ընտրված թեկնածուներին կհրավիրենք դեմ առ դեմ ծանոթության և հարցազրույցի։
Եթե մինչև սեպտեմբերի 15-ը չեք ստացել մեզանից որևէ արձագանք, ուրեմն մեր ընտրությունը կանգ է առել մեկ այլ թեկնածուի վրա։