
Մա՛մ, եղի՛ր իմ կողքին, քանի դեռ ես փոքր եմ
Մա՛մ, ինձ հասկացրու՛, որ ես միշտ կարող եմ քեզ վստահել։ Ես կմեծանամ ու կսովորեմ վստահել մարդկանց։
Մա՛մ, ասա՛ ինձ, որ քեզ դուր է գալիս ինձ հետ շփվելը։ Ես կմեծանամ ու կիմանամ, որ ես հետաքրքիր մարդ եմ։
Մա՛մ, խոսի՛ր ինձ հետ զգացմունքներից։ Ես կմեծանամ ու կհասկանամ՝ ինչ է ինձ հետ կատարվում։
Մա՛մ, մի՛ արգելիր ինձ լացել, բարկանալ, տխրել, ուրախանալ։ Դու էլ եղի՛ր «կենդանի», ցու՛յց տուր զգացմունքներդ, ընդունի՛ր սխալներդ։ Ես կմեծանամ ու կիմանամ, որ ես նորմալ մարդ եմ։
Մա՛մ, նկատիր՝ ինչ է ինձ հետ կատարվում։ Ես կմեծանամ ու ունակ կլինեմ հուզակամ մտերմության այլ մարդկանց հետ։
Մա՛մ, սփոփի՛ր ինձ, երբ ես սխալվում եմ կամ երբ ձախողել եմ՝ պատժելու փոխարեն։ Ես կմեծանամ ու ընդունակ կլինեմ օգնելու ինձ և ուրիշներին։
Մա՛մ, հարցրու՛ ինձ՝ ինչ է ինձ դուր գալիս, հաշվի առ իմ կարիքներն ու հետաքրքրությունները։ Ես կմեծանամ ու կկարողանամ հոգ տանել իմ և ուրիշների մասին։
Մա՛մ, թույլ տուր ինձ չսիրել այն, ինչ սիրում ես դու, չուզել այն, ինչ ուզում ես դու, չլինել այնպիսին, ինչպիսին դու ես ուզում, որ ես լինեմ։ Ես կմեծանամ ու կկարողանամ գիտակցել իմ իրական ցանկությունները։
Մա՛մ, թույլ տուր մերժել քեզ, չհամաձայնվել քեզ հետ, ընդվզել։ Ես կմեծանամ ու կկարողանամ ասել՝ «ոչ»։
Մա՛մ, տու՛ր ինձ ազատություն ու դադարի՛ր կառավարել ինձ։ Ես կմեծանամ ու կդառնամ պատասխանատու։
Մա՛մ, սիրիր ինձ ուղղակի՝ առանց նախապայմանների։ Ես կմեծանամ ու ինձ արժեքավոր կզգամ։
Մա՛մ, եղիր իմ կողքին, քանի դեռ ես փոքր եմ։ Ես կմեծանամ ու չեմ տառապի մենակությունից։
Ու, մա՛մ, ինձ հաճախ գրկի՛ր, խնդրու՜մ եմ։