Հետ
ԱՌՑԱՆՑ
Ամեն ինչ 1-3 տարեկանների մասին
5+2 թեմա
1-3 տարեկանների զարգացման և ծնողավարման կարևոր փուլերի շուրջ
Տեսական + գործնական նյութեր
գիտելիքը առօրյայում կիրառելու համար
Իրական իրավիճակների քննարկում
լացի, հույզերի, սահմանների և տարիքային հարցերի շուրջ
Աջակցող գործիքներ
ծնողների համար

1-3 տարեկանները փոքր են, սակայն՝ մեծ փոփոխությունների փուլում

1-3 տարեկան երեխաների շրջանը լի է արագ փոփոխություններով, նոր հմտություններով, ուժեղ հույզերով և ծնողի համար երբեմն բավական բարդ հարցերով։ Այս տարիքում երեխան սկսում է ավելի ակտիվ ճանաչել աշխարհը, արտահայտել իր հույզերը, ցանկությունները, փորձում է դառնալ ավելի ինքնուրույն՝ միաժամանակ կարիք ունենալով ծնողի ներկայության և աջակցության։

Հենց այս շրջանն է, երբ ծնողները հաճախ իրենց տալիս են բազմաթիվ հարցեր․

  • ինչո՞ւ է երեխան այդքան հաճախ լացում կամ բարկանում
  • ինչպե՞ս արձագանքել հուզական պոռթկումներին
  • ինչպե՞ս սահմաններ դնել, որ դրանք չվերածվեն մշտական պայքարի
  • ինչպես պահպանել սեփական ներքին հավասարակշռությունը ծնողավարման այս ակտիվ փուլում

«Ամեն ինչ 1-3 տարեկանների մասին» դասընթացը նախատեսված է այն ծնողների համար, ովքեր ցանկանում են ավելի լավ հասկանալ իրենց երեխայի տարիքային առանձնահատկությունները, կառուցել ջերմ հարաբերություններ և ունենալ արդյունավետ գործիքներ առօրյա դժվար իրավիճակները հաղթահարելու համար։

Դասընթացի ընթացքում կանդրադառնանք 1-3 տարեկան երեխաների զարգացման հիմնական փուլերին, հուզական արձագանքներին, սահմանների ձևավորմանը, տարիքին բնորոշ որոշ կարևոր հարցերի, ինչպես նաև՝ ծնողի ինքնախնամքի հարցերին։

Մանկական հոգեբան, դասընթացավար

Այս հանդիպման ընթացքում կխոսենք այն մասին, թե ինչ առանձնահատկություններ ունի 1-3 տարեկան երեխայի զարգացումը, ինչ կարիքներ ունի նա այս փուլում և ինչպիսի ծնողավարման մոտեցումներ կարող են օգնել՝ ձևավորել ավելի անվտանգ ու վստահ հարաբերություններ։

Կանդրադառնանք, թե ինչպես արձագանքել երեխայի հույզերին, և ինչ գործնական քայլեր կարող են օգնել ծնողին նման իրավիճակներում մնալ ավելի հանգիստ և աջակցող։

Կխոսենք այն մասին, թե ինչ է իրականում կանգնած «չի լսում» վարքի հետևում, ինչպես կառուցել համագործակցություն երեխայի հետ և ինչպես  դնել հստակ սահմաններ, բայց ոչ կոպիտ ձևով։

Այս հատվածում կանդրադառնանք 1-3 տարեկանին բնորոշ կարևոր անցումային փուլերին, որոնք հաճախ ծնողների շրջանում առաջացնում են անհանգստություն և հարցեր։ Կխոսենք բաժանման դժվարությունների, գիշերանոթին անցնելու և այս գործընթացներում երեխային աջակցելու մասին։

Դասընթացի կարևոր մասերից մեկը նվիրված է հենց ծնողին։ Կխոսենք ծնողական հոգնածության, գերծանրաբեռնվածության, սեփական հույզերի ճանաչման և ինքնախնամքի մասին, քանի որ երեխային աջակցելու համար ծնողն էլ աջակցության և ներքին ռեսուրսի վերազինման կարիք ունի։

Ի՞նչ կտա ձեզ այս դասընթացը

Դասընթացի արդյունքում դուք՝

  • ավելի լավ կհասկանաք 1-3 տարեկան երեխայի վարքի և հույզերի պատճառները,
  • կստանաք գործնական հմտություններ՝ առօրյա դժվար իրավիճակներում արձագանքելու համար,
  • կսովորեք ավելի վստահ սահմաններ դնել՝ առանց մշտական պայքարի,
  • կսկսեք ավելի մեծ հոգածություն դրսևորել նաև ձեր սեփական զգացմունքներին ու կարիքների նկատմամբ։

Միացե՛ք «Ամեն ինչ 1-3 տարեկանների մասին» դասընթացին և ստացե՛ք գիտելիք, աջակցություն ու գործնական մոտեցումներ, որոնք օգտակար կլինեն ծնողավարման ձեր ամենօրյա ճանապարհին։

 

 

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՅՈՒՐ-ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԵՏ

Քնի մասնագետը կխոսի փոքրիկների քնի կազմակերպման մասին՝ քնի ռեժիմի ձևավորումից մինչև քնի ծեսի կարևորությունը։ Կանդրադառնանք նաև գիշերային արթնացումներին, համատեղ քնի հարցին և քնի ռեգրեսներին։ Միաժամանակ կքննարկենք, թե ինչպես կարող են այս գործընթացների վրա ազդել նաև հոգեբանական գործոնները։

Երեխայի սնուցման խորհրդատուն կանդրադառնա այն իրավիճակներին, երբ երեխան սնվում է ընտրողաբար, և կուղղորդի, թե ինչպես աջակցել նրան առանց ավելորդ ճնշումների։ Կքննարկվեն նաև սեղանի շուրջ սահմաններն ու կանոնները, նաև այն, թե ինչպես կարող է սնունդը դառնալ երեխայի ինքնուրույնության ձևավորման կարևոր դաշտ։

 

 

 

 

Դասընթացը կայանալու է աշնան՝ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։
Օրերի մասին ստույգ տեղեկատվությունը կտեղադրենք ավելի ուշ։

ՀԱՆԴԻՊՄԱՆ ՀԱՐԹԱԿ՝ ZOOM