Հետ

Երեխաներն ամեն ինչ հասկանում են

Երեխաներն ամեն ինչ հասկանում են
Ավելի լավ, քան մեծերը։
Գիտնականները համարում են, որ մեկ տարեկան երեխաները կարողանում են տարբերել արդարությունն անարդարությունից: Վախենում են ծնողներին կորցնելուց։ Ցուցաբերում են սեր ու ափսոսանք։
Գիտնականները մի քիչ սխալվում են․ մեկ տարեկանում երեխաները սկսում են ցույց տալ իրենց վերաբերմունքը, այն, թե ինչ են զգում այդ պահին, բայց հասկանալ սկսում են ավելի շուտ, իսկ թե ինչքան շուտ, հավանաբար, ոչ ոք չգիտի։
Հետո կյանքը նրանցտալիս է էմոցիաներ ու հույզեր, ստիպում է մոռանալ արդարության մասին, իսկ երբեմն էլ գողանում է սիրելու կարողությունը։
Միայն նյարդայնանալն է, որից չենք կարողանում հետ վարժվել։ Մնացածը մաքրվում ու անհետանում է ինչ-որ տեղ․․․ այդպես հաճախ է լինում։
Մեծն Ֆրեյդին մի անգամ մի խորամանկ հարց են տալիս, թե․
— Դուք ասում եք, որ բոլոր հիվանդությունները և անգամ մահը իրենց խորքում ունեն հոգեբանական պատճառներ: Այդ դեպքում ինչո՞ւ են երեխաները հիվանդանում և մահանում:
Եվ իմաստուն Ֆրեյդը պատասխանում է․
— Երեխաներին բաժին են ընկնում ամենածանր փորձությունները, ամենադժվար։ Մենք՝ մեծերս, կարող ենք պաշտպանվել ու հենվել մեր փորձի վրա։ Փողով պրծնել։ Փախչել։ Անգամ ամենամտերիմներից։ Իսկ երեխան ամբողջությամբ կախված է կյանքի հանգամանքներից։
Գթասի՛րտ եղեք ձեր երեխաների հանդեպ։ Որքան կարող եք։ Եվ վեճերից հետո հաշտվե՛ք, ներե՛ք և համբուրե՛ք։
Պաշտպանե՛ք ձեր երեխաներին։ Միշտ։ Ամեն ինչից։ Ու շատ մի՛ բարկացեք նրանց վրա․ նրանք բացարձակ անպաշտպան են ու մեզնից կախված։ Ինչպես մենք մի ժամանակ։ Հիշո՞ւմ եք․․․