Հետ
Երևան, Կոմիտաս 12
2026-02-10 21:30
Գիտակցված և դրական ծնողավարման մարաթոն
6 թեմա
Ոչ մի «ջուր»․ միայն ամենակարևոր թեմաները՝ երեխայի հետ առողջ ու երջանիկ փոխհարաբերություններ կառուցելու մասին և համար
36 հմտություն
Հմտությունների նոր պաշար՝ ինչպես արդյունավետ կերպով հաղորդակցվել երեխաների հետ և արդյունքում վայելել ծնողավարումը ամեն վայրկյան
70 օրինակ
Նկարազարդ, կյանքից վերցված օրինակներ, թե ինչպես կարելի է օգտագործել այդ նոր հմտությունները իրական իրավիճակներում տանը՝ ձեր երեխաների հետ
12 վարժություն
Վարժություններն ու տնային առաջադրանքները կօգնեն քայլ առ քայլ ներդնել նոր հմտություն-ները ու տեսնել դրանց իրական ազդեցությունը առաջին օրից

Մարաթոնի 6 շաբաթների ընթացքում դուք․

  • կսովորեք՝ ինչ բաղադրիչներից է կազմված երջանիկ մանկությունը,
  • կվերանայեք երեխայի հետ շփման ձեր մեթողներն ու մոտեցումները,
  • կզինվեք մեծ պաշար նոր՝ գործնական և արդյունավետ հմտություններով,
  • կթողնեք ձեր վախերը, բարկությունը, հուսալքությունը,
  • նորովի կգիտակցեք երեխա դաստիարակելու, սիրելու, երեխայի հետ շփումը լիարժեք վայելելու ձեր կարողությունները,
  • կդառնաք ավելի երջանիկ ծնող ու կմեծացնեք երջանիկ երեխաների

Մարաթոնի ընթացքում մեր հոգեբանները կօգնեն ձեզ տեսնել ու ճանաչել ձեր ռեսուրսները՝ որպես ծնող, ճանաչել ձեր երեխաներին, ստեղծել նրանց հետ վստահելի, խորը, ջերմ փոխհարաբերություններ և, ի վերջո, վայելել մարդ մեծացնելու և դաստիարակելու բերկրանքը։

Մարաթոնը կվարեն

Հոգեբան, դասընթացավար
Հոգեբան, դասընթացավար

ԹԵՄԱՆԵՐ

  • Սովորում ենք ճանաչել, ընդունել ու հասկանալ երեխայի հույզերը, տեսնել նրա անցանկալի վարքի հետևում թաքնված զգացմունքները․
  • Սովորեցնում ենք մեր երեխային ճանաչել ու գլուխ հանել սեփական հույզերից, գտնել դրանք արտահայտելու ապահով, ընդունելի ձևեր․
  • Գտնում ենք այլընտրանքներ երկար ճառերին ու խրատներին․
  • Սովորում ենք ճիշտ լսել ու արձագանքել երեխային, որպեսզի կառուցենք նրա հետ արդյունավետ փոխհարաբերություններ
  • Հասկանում ենք՝ ինչու երեխան չի լսում մեզ և ինչու հազար անգամ ասելը, խնդրելը, սաստելը չեն օգնում՝ հրավիրելու երեխային համագործակցության․
  • Սովորում ենք երեխայի հետ խոսելու այնպիսի հմտություններ, որ նա մեզ լսի և սկսի կատարել մեր խնդրանքները․
  • Սովորում ենք խոսել նաև մեր զգացմունքներից, հասկանում ենք դրա կարևորությունը ու մեծ ուժը՝ երեխայի հետ դրական փոխհարաբերություններ կառուցելիս։
  • Հասկանում ենք պատժի վնասները և վերլուծում ենք հնարավոր այլընտրանքները․
  • Սովորում ենք արտահայտել մեր բացասական հույզերն ու դժգոհությունը՝ առանց երեխային վիրավորելու․
  • Սովորում ենք ներկայացնել մեր ակնկալիքներն ու սպասելիքները երեխայից՝ առանց նրան պարտավորեցնելու կամ ծանրաբեռնելու․
  • Սովորում ենք, թե ինչպես և ինչու տալ երեխային ընտրության հնարավորություն․
  • Սովորում ենք երեխայի հետ խնդրի համատեղ լուծման մեթոդները
  • Սովորում ենք ճիշտ, առողջ կերպով գովել և խրախուսել երեխային՝ գնահատականներ տալու փոխարեն․
  • Ճանաչում ենք օգտակար և վնասող գովքի տեսակները․
  • Զարգացնում ենք երեխայի մոտ առողջ ինքնագնահատական։
  • Սովորում ենք երեխայի տարիքային զարգացման առանձնահատկությունները ու դրանց հիման վրա զարգացնում նրա ինքնուրույնությունը․
  • Սովորում ենք հարգել երեխայի ջանքերը
    և դադարել անել գործերը նրա փոխարեն․
  • Սովորում ենք թույլ տալ երեխային ինքնուրույն գտնել հարցերի պատասխանները․
  • Սկսում ենք քաջալերել երեխային մտածել, ինքնուրույն որոշումներ կայացնել, պահպանել հույսը և ձգտել։
  • Սովորում ենք ճանաչել մեր երեխային կպցված «պիտակներն» ու նրան տված «դերերը» և գիտակցում ենք մեր «ներդրումը» այդ ամենի մեջ․
  • Սկսում ենք կիրառել գրագետ հնարքներ՝ ցույց տալու մեր երեխային իր այլ՝ ավելի դրական, օգտակար կողմերը՝ ազատելով նրան իր դերերի ու պիտակների «ծանր» բեռից ու դրանց համապատասխանելու անրաժեշտությունից։

ԲՈՆՈՒՍՆԵՐ

Մարաթոնի ընթացքում նախատեսված է երկու բոնուս-հանդիպում մանկաբույժի և երեխաների քնի մասնագետի հետ։

Ինչպես նաև՝ բոլոր մասնակիցները ստանում են 10% զեղչի մշտական քարտ Ծնողի դպրոցից և մեկանգամյա 10% զեղչ Լիբրա հոգեբանական աջակցության կենտրոնում ծնողավարական խորհրդատվության համար։

Վաղ գրանցում
(early bird)

59000 դրամ

-
+