Ծնողական խորհրդատվությունը ծնողներին ցուցաբերվող հոգեբանական աջակցության ձև է, որի նպատակը ծնող- երեխա առողջ փոխհարաբերությունների կառուցումն ու դրական ծնողավարության հմտությունների զարգացումն է:
Այն հնարավորություն է տալիս ծնողներին հասկանալ երեխայի վարքի, պատճառները, նրա զարգացման անհատական և տարիքային առանձնահատկությունները, զարգացնել գիտակցված ծնողավարության հիմնարար սկզբունքները, ինքնակարգավորման հմտությունները, ինչպես նաև հաղթահարել ծնողներին հաճախ ուղեկցող մեղքի զգացումը։