Հետ
ԱՌՑԱՆՑ
Դպրոց, դասեր, վեճեր․․․
ՍԿՍՎՈՒՄ Է
ԱՎԱՐՏՎՈՒՄ Է
ԱՌՑԱՆՑ
ZOOM հավելված
ՀՂՈՒՄ
տեղադրվում է Viber խմբում

Վստահ ենք՝ հազարավոր կատակներ ու հումորներ եք լսել կամ կարդացել երեխաների հետ տնայիններն անելու թեմայով։
Բոլորն էլ շատ դիպուկ, շատ հումորային։

Վստահ ենք, կհաստատեք, որ երեխաների հետ ամենօրյա տնայիններն անելը ավելի մարտահրավերային ու նյարդայնացնող են (եթե չասենք՝ դաժան ու քայքայող), քան ծնողավարության ընթացքում ծագած ցանկացած այլ իրավիճակ կամ պարտականություն։

Քանի որ նոր ուսումնական տարին առջևում է, հերթը հասավ այս թեմային․ 
  • Ինչպե՞ս անել տնային առաջադրանքներն առողջ և դրական մթնոլորտում
  • Ինչպե՞ս բացառել նյարդերը, չքայքայել մեզ, չտանջել երեխաներին, պահպանել ծնող-երեխա նորմալ հարաբերությունները, երբ գալիս է տնայինների ժամը
ԽՈՍԵԼՈՒ ԵՆՔ․
  • Ծնող-դպրոցահասակ երեխա փոխհարաբերությունների առանձնահատկություններից
  • «Սովորելու» ցանկությունը և մոտիվացիան խթանելու հնարքներից
  • Պատասխանատվությունից ու սահմաններից (թե՛ մեր, թե՛ երեխայի)
  • Այն ամենից, ինչ պետք է իմանա դպրոցականի ծնողը
Հոգեբան, դասընթացավար

Վեբինարը կօգնի ծնողներին կազմակերպել երեխաների տնայինների կատարումը առանց լարվածության, ավելորդ նյարդայնության, արցունքների ու վեճերի։