
Անի Մելիքսեթյան
Իրենց գործին նվիրված հոգեբաններ Լուսինեն և Արմինեն, որոնք մեզ պես մայրիկներ են՝ հումորով լի, դրական մարդիկ, օգնեցին մեզ ավելի լավ հասկանալ մեր երեխաների զգացմունքները, խոսել այնպես, որ մեր երեխան լսի մեզ, պատժելու փոխարեն փորձել որոշ հմտություններ, արդյունավետ գովել երեխային, մեծացնել ինքնուրույն մարդ՝ առանց պիտակների և դերերի: Իսկ խմբի մյուս մայրիկների հետ քննարկումները տվեցին տարբեր տարիքային երեխաների վերաբերող տարբեր իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու հնարավորություն: Արդյունքը ակնհայտ էր․ ամեն հմտություն փորձարկելիս ես զարմանում էի, թե մի բառը ինչպես կարող է փոխել մեր երեխայի արձագանքը: