
Ասյա Գրիգորյան
Այս մարաթոնի կարևորագույն առանձնահատկություններից է այն, որ մասնակցում են տարբեր տարիքի երեխաների ծնողներ, և իրենք էլ կիսվում են իրենց փորձով և օգնում: Թվում է թե փոքրի ծնողին կարող է ձանձրալի թվալ դեռահասի ծնողների խնդիրները կամ հակառակը, սակայն սկզբունքներն ու հմտությունները կիրառելի են բոլոր տարիքների համար: Շնորհակալ եմ գործնական վարժությունների, մատչելի տեսադասերի, սառնարանի սթիքերների, գիտակցության համար, որ ամեն լուծում ժամանակի և հետևողականության մեջ է: