Հետ
Հոգեկան առողջությունը երիտասարդների հետ աշխատելիս

Հոգեկան առողջությունը երիտասարդների հետ աշխատելիս

ՀՀ մարզերում երիտասարդների և դեռահասների հետ աշխատող անձանց գիտելիքի, կարողությունների և ինքնաջակցման հմտությունների զարգացման ծրագիր

Նպատակ

Դեռահասների և երիտասարդների հետ աշխատող մասնագետներին (երիտասարդական և համայնքային աշխատողներին) տրամադրել գիտելիքներ և հմտություններ դեռահասների և երիտասարդների հոգեկան առողջության, հոգեսոցիալական աջակցության, սթրեսին դիմակայելու, ինքնաջակցության և ինքնախնամքի վերաբերյալ։

Դասընթացը կօգնի մասնակիցներին ճանաչել դեռահասների և երիտասարդների՝  տարիքով պայմանավորված առանձնահատկությունները, տարբերակել տարիքային դրսևորումները հոգեկան առոջության դժվարություններից և խնդիրներից, զարգացնել տարբեր խնդիրների դեպքում հոգեսոցիալական աջակցության ցուցաբերման հմտությունները, բարելավել դեռահասների և երիտասարդների հետ աշխատող անձանց ինքնախնամքի, ինքնաջակցության և սթրեսային պայմաններում աշխատելու հմտությունները։

Ի՞նչ կտա դասընթացը

Ծրագիրը մասնակիցներին հնարավորություն կտա՝

  • հասկանալ հոգեկան առողջության խնդիրները,

  • գրագետ արձագանքել խնդիրներին և ուղղորդել դեպի համայնքային համապատասխան ծառայություններ,

  • բարձրացնել սթրեսային պայմաններում աշխատանքի արդյունավետությունը, մասնագիտական այրման կանխարգելմանն ուղղված ինքնաջակցման ու ինքնախնամքի հմությունները զարգացնելու համար։

Դասընթացը լավագույն հնարավորությունն է հանդիպելու ձեր մարզում երիտասարդների հետ աշխատող այլ մասնագետների և կառույցների հետ՝ ծանոթության, փորձի և գաղափարների փոխանակման, սեփական նախաձեռնություններն ու աշխատանքը հարստացնելու համար։

Ծրագիրը մշակվել է «Ծնողի դպրոց» ՀԿ-ի հոգեբան-դասընթացավարների կողմից  դեռահասների և երիտասարդների հետ աշխատող անձանց համար:

Ովքե՞ր կարող են դիմել

  • Երիտասարդական կենտրոններում աշխատող երիտասարդական  աշխատողներ

  • Համայնքային կենտրոնների դեռահասների և երիտասարդների հետ աշխատողներ

  • Երիտասարդական կազմակերպությունների անդամներ

  • Մարզային երիտասարդական ծրագրերի թիմերի անդամներ

  • Մարզերում դեռահասների և երիտասարդների հետ աշխատող մասնագետներ

  • Ավագ դպրոցներում և համալսարաններում երիտասարդների հետ աշխատող մասնագետներ

Դասընթացի բովանդակություն

  • Տարիքային առանձնահատկություններ (դեռահասություն, երիտասարդություն)

  • Հոգեկան առողջություն։ Նորմա, պաթոլոգիա

  • Արտակարգ իրավիճակներում հնարավոր հակազդումներ։ Հիմնական արձագանքները

  • Մասնագիտական այրման կանխարգելում․ ինքնաջակցություն, ինքնախնամք

  • ԱՀՕ – հիմնական սկզբունքները

  • Դեպքերի վերլուծություն

Հավաստագիր

Դասընթացի ավարտին կտրվեն մասնակցության հավաստագրեր՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ԿԳՄՍՆ-ի և “Ծնողի դպրոցի” կողմից համատեղ, հայերեն լեզվով,  տպագիր տարբերակով։

Նվեր-ձեռնարկներ

Մասնակիցները կստանան դեռահասների համար աշխատանքում կիրառելու համար նախատեսված «Դեռահասությունը ներսից և դրսից» ձեռնարկից։

Տեխնիկական մանրամասներ

  • Դասընթացի տևողություն՝ երկու ամբողջական օր

  • Ժամերը՝ 10:00-18:00

  • Յուրաքանչյուր խմբում մասնակիցների քանակը՝ 20

  • Գրանցման համար անցե՛ք հղումով

    Ծրագիրն իրականացնում են ՅՈՒՆԻՍԵՖ-ը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Ծնողի դպրոց» ՀԿ-ի հետ ՝ Ճապոնիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ։

    Նախապատվությունը կտրվի դեռահասների ու երիտասարդների հետ աշխատող ՀԿ-ների, հիմնադրամների, շահույթ չհետապնդող կառույցների աշխատակիցներին։