Հետ
Մանկական քրոնիկ «երեսառածություն»․ առասպե՞լ, թե՞ ախտորոշում

Մանկական քրոնիկ «երեսառածություն»․ առասպե՞լ, թե՞ ախտորոշում

Եթե ինչ-որ մեկը մի օր ձեզ ասի, որ երեխային ձեռքերում հաճախ պահելը, ըստ պահանջի կրծքով կերակրելը կամ համատեղ քունը կարող են փչացնել նրան, հիշեք բժիշկ-մանկաբույժ Կարլոս Գոնսալեսի «Նվեր ողջ կյանքի համար» գրքից այս խոսքերը․ 👇

«․․․ Անհնար է երես տալ կամ փչացնել երեխային՝ նրան շատ ուշադրություն դարձնելով։ Երեխաներին փչացնում են լրիվ այլ կերպ։ Նրանց փչացնում են, երբ խփում են, վիրավորում, ծաղրում, անտեսում լացը։ Եվ հակառակը՝ երեխային մեծ ուշադրություն դարձնելով, նրան ձեռքերում պահելով, գուրգուրելով, սփոփելով, նրա հետ խոսելով, նրան համբուրելով, ժպտալով, մենք դաստիարակում ենք երեխային լավ և շատ ճիշտ ձևով։

Գոյություն չունի գեթ մեկ հոգեկան հիվանդություն, որն առաջանում է երեխային ձեռքերում շատ պահելուց, նուրբ վերաբերմունքից ու գուրգուրանքից։ Դեռ ոչ ոք չի հայտնվել բանտում կամ հոգեբուժարանում այն պատճառով, որ ծնողները նրան մանուկ հասակում շատ են գրկել, շատ հաճախ են երգել նրա համար կամ թույլ են տվել քնել նրանց հետ։

Այ, իսկ հայտնվել բանտում կամ հոգեբուժարանում, քանի որ ծնողները բացակայել են երեխայի կյանքից կամ լքել են նրան, արհամարհել կամ ծաղրել, հնարավոր է։

Այնուամենայնիվ, մեր հասարակությունում մշտապես նախազգուշացնում են բացառապես երևակայության մեջ գոյություն ունեցող հոգեկան հիվանդության՝ «մանկակական խրոնիկ լկստվածության» մասին։ Միայն հիշե՛ք ու համեմատե՛ք․ քանի՞ հոգի է ձեզ նախազգուշացրել, երբ հղի էիք, վարդակների անհասանելիության ապահովման, թունավոր նյութերից երեխային հեռու պահելու, մեքենայի նստատեղ գնելու մասին։ Իսկ քանի՞սն են զգուշացրել կամ ասել, արդեն երեխայի ծննդից հետո, որ ձեռքերին չվերցնեք տեղի-անտեղի, ինչպես նաև, որ մտքներովդ չանցնի դնել նրան ձեր անկողին, թե չէ կսովորի»։

———
Գիտական վերջին հետազոտությունները պնդում են, որ որքան շատ ենք մենք գրկում մանկանը, այնքան արագ է զարգանում նրա ուղեղը։ Ու այնպես չէ, որ մենք կարիք ունեինք այս հետազոտությունների, որ իմանանք, որ մեր ձագերին գրկելը բարերար է (և՛ նրանց, և՛ մեզ համար), ուղղակի սա էլ ձեզ ևս մեկ պատասխան նրան, ով կխոսի ձեզ հետ երեխային փչացնելու մասին։