Հետ

«Պեպպին» Երևանի Արաբկիր համայնքում (Գրիբոյեդով 17) բացվող իտալական Ռեջիո Էմիլիայի մոտեցմամբ ոգեշնչված մասնավոր մանկապարտեզ է՝ 1–6 տարեկան երեխաների համար։ Ուսուցման լեզուն հայերենն է։ Կրթական ծրագիրը կառուցված է երեխաների հետաքրքրություններից բխող (emergent curriculum) սկզբունքով՝ ՀՀ պետական չափորոշչի պահանջների շրջանակում։

     Հիմնական գործառույթները

  • խմբի կրթադաստիարակչական գործընթացի կազմակերպում
  • խմբասենյակի միջավայրի ձևավորում և պարբերական թարմացում
  • երեխաների հետ փոքր խմբերով աշխատանքի և անհրաժեշտ միջավայրի ձևավորում
  • երեխայի զարգացման պորտֆոլիոյի վարում և ընտանիքի հետ կապ
  • նոր ընդունված երեխաների փափուկ հարմարման կազմակերպում
  • երեխաների անվտանգության ապահովում խմբում, զբոսանքին և միջոցառումներին
  • համագործակցություն արվեստի ուսուցչի, դայակի, դաստիարակի օգնականի, հոգեբանի, լոգոպեդի և կամավորների հետ
  • մասնակցություն շաբաթական քննարկմանը և մանկավարժական խորհրդինՊահանջվող որակավորումը
    1. մանկավարժական բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն
    2. հայերենի գրագետ իմացություն
    3. պատրաստակամություն՝ անցնելու հաստատության ներքին ուսուցումը Ռեջիո մոտեցման և առաջին օգնության հիմունքների իմացության
    4. գործող բժշկական (սանիտարական) գրքույկ՝ մինչև աշխատանքի անցնելը
    5. մանկավարժական գործունեությամբ զբաղվելու օրենսդրական սահմանափակման բացակայություն

 

    Կարևոր է մեզ համար

  • համբերատարություն և սպասելու կարողություն՝ շտապ պատասխաններ տալու փոխարեն
  • դիտարկելու և փաստագրելու պատրաստակամություն
  • թիմային աշխատանք և կառուցողական հետադարձ կապի ընդունում
  • երեխայի հետ հարգալից, սիրով լի հաղորդակցում,
  • բարձր տոների բացակայություն, որևէ տեսակի բռնության հանդեպ զրոյական հանդուրժողականություն

 

     Աշխատանքային պայմանները

  • աշխատանքային պայմանագիր
  • աշխատանքը՝ երկուշաբթի–ուրբաթ, ժամը 8։30-18։00
  • 2-ամսյա լիարժեք վճարվող փորձաշրջան՝ ներառյալ ներքին ուսուցումը (Ռեջիո մոտեցման հիմունքներ, փաստագրման գործիքակազմ, երեխայի պաշտպանության քաղաքականություն, անվտանգության և տարհանման կարգեր)
  • վարձատրության չափը և կարգը քննարկվում են անհատապես՝ հարցազրույցի փուլումԴիմելու կարգը և վերջնաժամկետը

    Անցեք այս հղումով` bit.ly/4bUirB9 լրացրե՛ք հայտը։ Դիմելու վերջնաժամկետ՝ ս.թ. սեպտեմբերի 15։

    Առաջին փուլով ընտրված թեկնածուները կհրավիրվեն տեսազանգով հարցազրույցի, երկրորդ փուլով ընտրված թեկնածուներին կհրավիրենք դեմ առ դեմ ծանոթության և հարցազրույցի։

    Եթե մինչև սեպտեմբերի 15-ը չեք ստացել մեզանից որևէ արձագանք, ուրեմն մեր ընտրությունը կանգ է առել մեկ այլ թեկնածուի վրա։