Տեղեկությունների հավաստիություն
Դուք հավաստում եք, որ վճարման ժամանակ կամ դրանից հետո տրամադրված տվյալները ճշգրիտ և ամբողջական են:
Տեղեկությունների գաղտնիություն
Մեզ տրամադրած Ձեր տեղեկությունները համարվում են գաղտնի և չեն կարող տրամադրվել երրորդ կողմի:
Մենք ՉՈՒՆԵՆՔ Ձեր վճարային (կրեդիտային կամ դեբետային) քարտի որևէ տվյալ, քանի որ առցանց վճարումները մեր կայքում իրականացվում են բացառապես տեղական Arca և միջազգային Visa և MasterCard քարտերով և անցնում Verified by Visa և MasterCard Secure Code կանխագրերով:
Էլեկտրոնային նամակներ և հաղորդակցություն
Երբ Դուք այցելում եք Կայք կամ Մեզ էլփոստով նամակ ուղարկում, Դուք հաղորդակցվում եք Մեզ հետ: Իսկ Մենք Ձեզ հետ հաղորդակցվում ենք էլեկտրոնային նամակներ ուղարկելով կամ Կայքում ծանուցումներ ու տեղեկություններ տեղադրելով: Փոխադարձ գործարքները պատշաճ ձևակերպելու նպատակով Դուք Ձեր համաձայնությունն եք տալիս ստանալու մեր էլեկտրոնային հաղորդագրությունները: Կազմակերպությունն իր հաճախորդներին կարող է ուղարկել հետևյալ բնույթի էլեկտրոնային նամակներ.
- Մեր ծառայություններից մեկից օգտվելու Ձեր նախնական հայտը հաստատող նամակ, որում ներառված է դրա վերաբերյալ տեղեկություն.
- Մեր ծառայություններից մեկից օգտվելու Ձեր վճարումը հաստատող նամակ, որում ներառված է դրա վերաբերյալ տեղեկություն, վճարման հետ կապված խնդրի դեպքում՝ չեղարկման վերաբերյալ նամակ.
- Մեր նորույթների, հայտարարությունների և միջոցառումների վերաբերյալ նամակներ` պարբերական տեղեկագիր ամսվա մեջ մեկ կամ երկու անգամ։ Դուք միշտ կարող եք փոփոխություն անել բաժանորդագրության կարգավորումների մեջ կամ չեղարկել բաժանորդագրությունը։ Դա կարող եք անել ստացած նամակի ամենաներքևում նշված հղումներով։
Վճարված գումարի վերադարձի քաղաքականություն
Մեր կայքում հայտարարված ծառայությունները (դասընթաց, սեմինար, միջոցառում, այլ ծառայություն) ենթադրում են դրանց դիմաց վճարում բանկային փոխանցման միջոցով (մեր կայքի առցանց վճարման համակարգի միջոցով):
Նախապես կատարած վճարումը ամրագրում է Ձեր տեղը դասընթացին/սեմինարին։ Լավագույն արդյունք և ծառայության որակ ապահովելու համար մեր ծրագրերին մասնակիցների քանակը սահմանափակ է։ Ձեր վճարումը մենք ընդունում ենք՝ որպես մեր միջոցառումներին մասնակցելու Ձեր մտադրության լրջության ապացույց և դրանցում Ձեր տեղի ամրագրում։
Պայմաններ և ժամկետներ
Եթե վճարումից հետո Դուք ինչ-ինչ պատճառներով չեք կարող մասնակցել, ապա վճարման հետ վերադարձը հնարավոր է միայն մեկնարկից 10 օր առաջ և 10% պահումով։ Դասընթացի կամ միջոցառման մեկնարից 9 և պակաս օր առաջ չեղարկելու դեպքում կամ դասընթացի մեկնարկից հետո գումարը ենթակա չէ հետ վերադարձի։ Սա ընդունված քաղաքականություն է նմանատիպ ծառայությունների դեպքում. Ձեզ համար դասընթացը կամ միջոցառումը սկսվում է կոնկրետ օրը, իսկ մեզ համար՝ շատ ավելի վաղ, և ենթադրում է մեր թիմի նախախատրաստական զգալի ջանքեր և կազմակերպության կողմից արված նախնական ծախսեր։ Բացի այդ, Ձեր չեղարկումը անհնար է դարձնում կարճ ժամկետում Ձեր փոխարեն այլ մասնակցի ներգրավումը։
Եթե մեր ծառայությունից օգտվելը անհնարին է դարձել մեր պատճառով, ապա բոլոր վճարված գումարները ենթակա են ամբողջությամբ հետ վերադարձի։
Վերադարձի եղանակ
Մեր հաշվեհամարին կատարված վճարման չեղարկման դեպքում գումարը հետ կփոխանցվի 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում այն դրամային հաշվեհամարին, որը Դուք մեզ կտրամադրեք: Այլ եղանակով (քարտին, կանխիկ, այլ) գումարը հնարավոր չէ հետ վերադարձնել։
Վճարված գումարի առկախում և օգտագործում
Մեր ծառայությունից օգտվելու Ձեր անհնարինության դեպքում Դուք նաև կարող եք առկախել վճարած գումարը (նախապես գրավոր մեզ տեղեկացնելով) և հետագայում օգտվել նույն ծառայությունից կամ վճարված գումարի չափով որևէ այլ ծառայությունից։