Խումբը նախատեսված է ծնողների համար, ովքեր ցանկանում են հոգ տանել իրենց հուզական առողջության մասին և լինել փոխաջակցության միջավայրում։
Խմբի ընթացքում մասնակիցները կունենան հնարավորություն ստանալու հոգեբանական աջակցություն, զարգացնելու ինքնակարգավորման գործիքներ՝ սթրեսային իրավիճակներում ավելի կայուն արձագանքելու համար, ունենալու փորձի փոխանակում նման այլ ծնողների հետ ապահով միջավայրում։
Ծրագիրը հենված է ԱՇԴՎ մեթոդաբանության վրա (Աչքերի Շարժումով Դեզենսիտիզացիա և Վերամշակում՝ EMDR մոտեցում) և G-PEP (Group Protocol for Emergency Preparedness) խմբային աշխատանքի կառուցվածքային մոդելի վրա։
ԱՇԴՎ (EMDR) մեթոդը հոգեթերապևտիկ մոտեցում է, որը օգնում է վերամշակել սթրեսային և ծանր փորձառությունները՝ նվազեցնելով դրանց հուզական ազդեցությունը և աջակցելով ներքին կայունությանը։
G-PEP-ը խմբային կառուցվածքային պրոտոկոլ է, որը կիրառվում է բարձր սթրեսային և տրավմատիկ իրավիճակների հետ աշխատանքի համար՝ ապահովելով անվտանգ, համակարգված և վերականգնող միջավայր։