Երեխան բարկության պահերին անմիջապես անցնում է հարվածելու, կծելու, հրելու, գցելու։ Ծանո՞թ է…
Արդյո՞ք մշտապես լարված եք որպես ծնող, թե երբ է նույն վարքը նորից կրկնվելու, էլ ինչ կարելի է անել, որ երեխան լինի հանգիստ, և երբ է ի վերջո սա ավարտվելու։
Լավ լուրն այն է, որ ձևեր և աշխատող մեթոդներ կան, մնում է զինվել ու համբերատար կիրառել։
Ծնողի դպրոցը կազմակերպում է ՎԵԲԻՆԱՐ՝ նախատեսված 2-9 տարեկան երեխաների ծնողների համար, ովքեր ցանկանում են հասկանալ իրենց երեխայի վարքի հիմքում ընկած պատճառները և ձեռք բերել արդյունավետ, խաղաղ միջոցներ՝ դրան դրական ձևով արձագանքելու համար։
Վեբինարի ընթացքում կփորձենք հասկանալ, թե ինչպես մնալ հետևողական, սահմաններ դնել առանց պատժի, և միաժամանակ պահպանել ջերմ ու վստահելի հարաբերություն երեխայի հետ։
Վեբինարը կօգնի ոչ միայն հաղթահարել առօրյա դժվարությունները, այլ նաև կառուցել ավելի կայուն ու զարգացնող միջավայր երեխայի համար։