Back

Deep Parenting | ՇՈՒՇԱՆ ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Հայտնի «Կերպարից դուրս» հարցազրույցների շարքի հեղինակ և վարող, 2 տարեկան Լուսիայի մայր Շուշան Ռաֆայելյանի հետ խոսել ենք մայրության ոչ պուպուլյար կողմերի, ցավոտ «առաջին փորձառության», ենթադրվող անսահման սերը չզգալու և ապա դրա բերկրանքն ու անկրկնելիությունը ապրելու, անպայմանական սիրո բարդությունների, նորածիններին «կներես» և «շնորհակալ եմ» ասելու իմաստի, երեխաների տարածի ու տվածի, ժամանակակից անառողջ սեռական ու child-free տենդենցների, մասնագիտություն-ընտանիք նժարները կշռելիս հանկարծ ընտանիքում «բացակա» չստանալու մասին։ Այսպիսով, սիրելի մարդիկ, փակում ենք մեր 1-ին եթերաշրջանը՝ 32 որակյալ զրույցներով ծնողության խորքերում թաքնված դժվարությունների և երջանկությունների, ստացված ու չստացված փորձառության, բացահայտումների ու իմաստությունների մասին։ Շտապե՛ք լրացնել բացը՝ լսեք դեռ չլսած էպիզոդները, քանի ոև սեպտեմբերից սկսում ենք 2-րդ՝ նորություններով ու թարմ միջավայրում եթերաշրջանը։