
Դեռահասությունը դրսից ու ներսից․ ինքնաճանաչման օրագիր
Ձեռնարկը ստեղծվել է դեռահասների (10 տարեկան և բարձր) ինքնաճանաչման, ինքնակառավարման, այլ մարդկանց հետ արդյունավետ հաղորդակցման հմտությունների զարգացման նպատակով։ Ձեռնարկում ներկայացված տեսական նյութը և գործնական առաջադրանքները կօգնեն դեռահասներին ճանաչել և հասկանալ իրենց հետ տեղի ունեցող այն փոփոխությունները, որոնք պայմանավորված են տարիքով, վերլուծել սեփական անձն ու հատկանիշները, զարգացնել ինքնակարգավորման և ինքնախնամքի, ինչպես նաև այլ մարդկանց հետ առողջ փոխհարաբերվելու հմտությունները։
Ձեռնարկը կարող է օգտակար լինել նաև դեռահասների հետ աշխատող մասնագետների (հոգեբաններ, սոցիալական աշխատողներ, մանկավարժներ և այլն) և դեռահասների ծնողների համար:
Հեղինակներ՝ Լուսինե Աղաբեկյան, Արմինե Վարդանյան
2022 թ․