Back

Մամ, եղի՛ր իմ կողքին, քանի դեռ ես փոքր եմ

Մամ, ինձ հասկացրու, որ ես միշտ կարող եմ քեզ վստահել։ Ես կմեծանամ ու կսովորեմ վստահել մարդկանց։
Մամ, ասա ինձ, որ քեզ դուր է գալիս ինձ հետ շփվելը։ Ես կմեծանամ ու կիմանամ, որ ես հետաքրքիր մարդ եմ։
Մամ, խոսիր ինձ հետ զգացմունքներից։ Ես կմեծանամ ու կհասկանամ՝ ինչ է ինձ հետ կատարվում։
Մամ, մի արգելիր ինձ լացել, բարկանալ, տխրել, ուրախանալ։ Դու էլ եղիր «կենդանի», ցույց տուր զգացմունքներդ, ընդունիր սխալներդ։ Ես կմեծանամ ու կիմանամ, որ ես նորմալ մարդ եմ։
Մամ, նկատիր՝ ինչ է ինձ հետ կատարվում։ Ես կմեծանամ ու ունակ կլինեմ հուզակամ մտերմության այլ մարդկանց հետ։
Մամ, սփոփիր ինձ, երբ ես սխալվում եմ, երբ ես ձախողել են՝ պատժելու փոխարեն։ Ես կմեծանամ ու ընդունակ կլինեմ օգնելու ինձ և ուրիշներին։
Մամ, հարցրու ինձ՝ ինչ է ինձ դուր գալիս, հաշվի առ իմ կարիքներն ու հետաքրքրությունները։ Ես կմեծանամ ու կկարողանամ հոգ տանել իմ և ուրիշների մասին։
Մամ, թույլ տուր ինձ չսիրել այն, ինչ սիրում ես դու, չուզել այն, ինչ ուզում ես դու, չլինել այնպիսին, ինչպիսին դու ես ուզում, որ ես լինեմ։ Ես կմեծանամ ու կկարողանամ գիտակցել իմ իրական ցանկությունները։
Մամ, թույլ տուր մերժել քեզ, չհամաձայնվել քեզ հետ, ընդվզել։ Ես կմեծանամ ու կկարողանամ ասել՝ «ոչ»։
Մամ, տուր ինձ ազատություն ու դադարիր կառավարել ինձ։ Ես կմեծանամ ու կդառնամ պատասխանատու։
Մամ, սիրիր ինձ ուղղակի՝ առանց նախապայմանների։ Ես կմեծանամ ու ինձ արժեքավոր կզգամ։
Մամ, եղիր իմ կողքին, քանի դեռ ես փոքր եմ։ Ես կմեծանամ ու չեմ տառապի մենակությունից։
Ու, մամ, ինձ հաճախ գրկիր, խնդրում եմ։