
Հոգեկան առողջությունը երիտասարդների հետ աշխատելիս
- Ամսաթիվ 17.09.2025
Արդեն 226 անձ ՀՀ բոլոր մարզերից, ովքեր գործի
բերումով շփվում ու աշխատում են երիտասարդների և դեռահասների հետ, մասնակցել են մեր դասընթացներին (անվճար) և զարգացրել հոգեկան առողջության ոլորտում իրենց գիտելիքը, կարողությունները և ինքնաջակցման հմտությունները դեռահասների և երիտասարդների հետ աշխատանքում։
Հավաքում ենք վերջին երեք խումբը (74 անձ)։
Դասընթացների նպատակը
Դեռահասների և երիտասարդների հետ աշխատող կազմակերպությունների աշխատակիցներին և մասնագետներին (երիտասարդական կառույցներ, շահույթ չհետապնդող կառույցներ՝ ՀԿ-ներ, հիմնադրամներ, պետական կառույցներ՝ համայնքապետարաններ, դպրոցներ, համալսարաններ, այլ կրթական կառույցներ և այլն) տրամադրել գիտելիքներ և հմտություններ դեռահասների և երիտասարդների հոգեկան առողջության, հոգեսոցիալական աջակցության, սթրեսին դիմակայելու, ինքնաջակցության և ինքնախնամքի վերաբերյալ։
Դասընթացը կօգնի ճանաչել դեռահասների և երիտասարդների՝ տարիքով պայմանավորված առանձնահատկությունները, տարբերակել տարիքային դրսևորումները հոգեկան առողջության դժվարություններից և խնդիրներից, զարգացնել տարբեր խնդիրների դեպքում հոգեսոցիալական աջակցության ցուցաբերման հմտությունները, բարելավել դեռահասների և երիտասարդների հետ աշխատող անձանց ինքնախնամքի, ինքնաջակցության և սթրեսային պայմաններում աշխատելու հմտությունները։

Ի՞նչ կտա դասընթացը
Ծրագիրը մասնակիցներին հնարավորություն կտա՝
հասկանալ հոգեկան առողջության խնդիրները,
գրագետ արձագանքել խնդիրներին և ուղղորդել դեպի համայնքային համապատասխան ծառայություններ,
բարձրացնել սթրեսային պայմաններում աշխատանքի արդյունավետությունը, մասնագիտական այրման կանխարգելմանն ուղղված ինքնաջակցման ու ինքնախնամքի հմությունները զարգացնելու համար։
Դասընթացը լավագույն հնարավորությունն է՝ հանդիպելու ձեր մարզում երիտասարդների հետ աշխատող այլ մասնագետների և կառույցների հետ՝ ծանոթության, փորձի և գաղափարների փոխանակման, սեփական նախաձեռնություններն ու աշխատանքը հարստացնելու համար։
Ծրագիրը մշակվել է «Ծնողի դպրոց» ՀԿ-ի հոգեբան-դասընթացավարների կողմից դեռահասների և երիտասարդների հետ աշխատող անձանց համար:
Ովքե՞ր կարող են դիմել
Երիտասարդական կենտրոնների աշխատողներ
Համայնքային կենտրոնների աշխատողներ
Շահույթ չհետապնդող կառույցների աշխատողներ
Մարզային երիտասարդական ծրագրերի թիմերի անդամներ
Մարզերում դեռահասների և երիտասարդների հետ աշխատող մասնագետներ
Միջին և ավագ դպրոցներում և համալսարաններում երիտասարդների հետ աշխատող մասնագետներ
Դասընթացի բովանդակություն
-
Տարիքային առանձնահատկություններ (դեռահասություն, երիտասարդություն)
-
Հոգեկան առողջություն։ Նորմա, պաթոլոգիա
-
Արտակարգ իրավիճակներում հնարավոր հակազդումներ։ Հիմնական արձագանքները
-
Մասնագիտական այրման կանխարգելում․ ինքնաջակցություն, ինքնախնամք
-
ԱՀՕ – հիմնական սկզբունքները
-
Դեպքերի վերլուծություն
Հավաստագիր
Դասընթացի ավարտին կտրվեն մասնակցության հավաստագրեր՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ԿԳՄՍՆ-ի և “Ծնողի դպրոցի” կողմից համատեղ՝ հայերեն լեզվով, տպագիր տարբերակով։
Նվեր-ձեռնարկներ
Մասնակիցները կստանան դեռահասների համար աշխատանքում կիրառելու համար նախատեսված «Դեռահասությունը ներսից և դրսից» ձեռնարկից։
Տեխնիկական մանրամասներ
-
Դասընթացի տևողություն՝ երկու ամբողջական օր
-
Ժամերը՝ 10:00-18:00
-
Գրանցման համար անցե՛ք հղումով
Ծրագիրն իրականացնում են ՅՈՒՆԻՍԵՖ-ը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Ծնողի դպրոց» ՀԿ-ի հետ ՝ Ճապոնիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ։
Նախապատվությունը կտրվի դեռահասների ու երիտասարդների հետ աշխատող ՀԿ-ների, հիմնադրամների, շահույթ չհետապնդող կառույցների աշխատակիցներին։