Երբ սուրճը դառնում է ամենօրյա փրկօղակ, իսկ գիշերները՝ անվերջ…
- եթե երեխայի քունը սկսել է ազդել քո հանգստության, էներգիայի և հոգեվիճակի վրա,
- եթե շրջապատից ստանում ես հակասական խորհուրդներ ու չգիտես՝ որն է ճիշտ,
- եթե ուզում ես հասկանալ փոքրիկիդ քունը և կառուցել առողջ քնի բնական ռիթմ,
ապա քնի խորհրդատուի հետ անհատական աշխատանքը կարող է դառնալ քո իրական աջակցությունը ու քո ողջ ընտանիքի կյանքի որակը զգալիորեն բարելավել։
Ո՞վ է մեր «քնի փերին»
Աստղիկ Նադիրյանը քնի հոլիստիկ խորհրդատու է, «Նանիկ արա, իմ բալիկ» գրքի հեղինակը։ Աստղիկը մանկական քնի առաջին հավաստագրված մասնագետն է Հայաստանում, կրթությունն ստացել է ԱՄՆ-ի Family Sleep Institute-ում։ 2018 թվականից աշխատում է ծնողների հետ՝ օգնելով նրանց բարելավել փոքրիկների քունը՝ կիրառելով գիտականորեն հիմնավորված մեթոդներ։
Հոլիստիկ մոտեցումը նշանակում է նայել երեխայի քնին ոչ որպես արագ լուծվող խնդրի, այլ որպես ամբողջական համակարգի մաս՝
երեխայի տարիք, խառնվածք, ընտանիքի ապրելակերպ, ծնողների ֆիզիկական ու հուզական վիճակ և այլն։ Քունը կապված է կյանքի բոլոր ոլորտների հետ, և չկա մեկ համընդհանուր լուծում բոլորի համար։
Ի՞նչ սպասել խորհրդատվությունից
✕ Ոչ մի հրաշք մեթոդ կամ դեղահաբ
✕ Ոչ մի «3 օրում ամեն ինչ կլուծվի» խոստում
✕ Ոչ մի ճնշում կամ պարտադրանք
Փոխարենը՝
✔ Աջակցություն մորը
✔ Անհատական մոտեցում
✔ Իրական փոփոխություն՝ երեխայի բնական ռիթմին համահունչ
Քնի հոլիստիկ խորհրդատուն երբեք չի առաջարկի մեթոդ, որը հակասում է քո սկզբունքներին, արժեքներին կամ ներքին վիճակին։ Քո զգացողությունները կարևոր են։ Քո երեխան կարևոր է։ Քո ընտանիքի կյանքի ռիթմը կարևոր է։
Աշխատանքի հիմնական սկզբունքները․
Երբեմն ամենաճիշտ պատասխանն «սպասիր»-ն է։
Կամ՝ «դու ոչինչ սխալ չես անում, սա պարզապես զարգացման փուլ է»։
Շատ դեպքերում լուծումը պայմանների բարելավումն է և գործընթացին աջակցելը։
Անկախ նրանից՝ կերակրում ես կրծքով կամ շշով, քնեցնում ես կողքիդ կամ առանձին սենյակում, միայնակ ծնող ես կամ մեծ ընտանիքի մեջ ես ապրում…
Այստեղ քեզ կլսեն ըմբռնում, կդիմավորեն ջերմություն և կտան պրոֆեսիոնալ ուղղություն
Ինչպես է անցնում խորհրդատվությունը․
- Մինչ հանդիպումը լրացնում ես մանրամասն հարցաշար
Սա թույլ է տալիս ժամանակ խնայել և հանդիպման ժամանակ աշխատել կոնկրետ խնդրի հետ։ - Ստանում ես անհատական առաջարկներ, հուշումներ, քայլեր
- Առաջին խորհրդատվության արժեքը՝ 20.000 դրամ, ամեն հաջորդ խորհրդատվության համար կստանաս 30% զեղչ։
Ամրագրի՛ր հիմա
Քնի խորհրդատվություն
20000 դրամ