Հետ
Ծնողավարումը թվային դարում

Ծնողավարումը թվային դարում

Օնլայն դասընթաց ծնողների, ծնողների և երեխաների հետ աշխատող մասնագետների համար

Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ էլեկտրոնային սարքերը, համացանցն ու սոցիալական ցանցերը դարձել են մեր և մեր երեխաների կյանքի մի մասը։ Ինչպե՞ս օգտագործել դրանք որպես զարգանալու, առողջ ժամանցի և ուսման միջոց՝ առանց վնասելու երեխաներին և նրանց հետ մեր փոխհարաբերությունները։ Ամբողջ օրը էլեկտրոնային սարքերից օգտվելը նույնքան ծայրահեղ է, որքան լրիվ դրանցից հրաժարվելը:

Հրավիրում ենք ձեզ մասնակցելու «Ծնողի դպրոցի» կողմից անցկացվող օնլայն դասընթացին, որի ընթացքում կսովորեք․

  • Ինչպես օգնել երեխաներին քաղել էլեկտրոնային սարքերի օգուտները և չվնասվել դրանց կիրառումից

  • Որ տարիքային փուլում որքան էկրանային ժամանակն է արդյունավետ

  • Ինչպես օգնել երեխաներին էլեկտրոնային սարքերից բացի այլ հաճելի զբաղմունքներ գտնել

  • Ինչպես կանոններ սահմանել էկրանների օգտագործման վերաբերյալ

  • Ինչ հետևանքներ կարելի է կիրառել սահմանված կանոնները չպահպանելու դեպքում

Ծրագրի մասնակցությունն ԱՆՎՃԱՐ է

Ձեզ հարմար օրերն ու ժամերը կարող եք ընտրել ԱՅՍՏԵՂ

«Ծնողավարումը թվային դարում» ծրագիրն անցկացվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի և «Ծնողի դպրոց» ծնողավարման, կրթական և հոգեբանական աջակցության կենտրոնի» համատեղ ջանքերով։