
Փոխօգնության ծրագիր․ երիտասարդները՝ հանուն տարեկիցների հոգեկան առողջության պահպանման (peer support)
- Ամսաթիվ 15.06.2026
Ծրագրի նպատակն է հոգեսոցիալական աջակցություն ցուցաբերել Հայաստանի բոլոր մարզերից
13-24 տարեկան դեռահասներին ու երիտասարդներին։
Ծրագրի շրջանակներում փնտրվում են 18+ տարեկան երիտասարդ կամավորներ, ովքեր`
Կմասնակցեն ՅՈՒՆԻՍԵՖ-ի եւ «Ծնողի դպրոց»-ի թիմի կողմից իրականացվող եռօրյա դասընթացին
Շաբաթական 5 ժամ (անհրաժեշտության դեպքում եւ ձեզ հետ համաձայնեցմամբ ժամերը կարող են փոխվել) uSupport հարթակում կաջակցեն դեռահասներին ու երիտասարդներին։ Աջակցությունը ենթադրում է.
– Լսել, ապրումակցել երիտասարդներին առանց դատելու
– Կիսվել հոգեկան առողջության վերաբերյալ հավաստի տեղեկատվությամբ– Ներկայացնել ինքնօգնության գործիքներ, հոգեկրթող նյութեր
– Ճանաչել ճգնաժամային կամ բարձր ռիսկային իրավիճակների նախանշանները
– Ուղղորդել օգտատերերին համապատասխան ծառայությունների, թեժ գծերի կամ մասնագետների մոտ
– Անհրաժեշտության դեպքում անհապաղ տեղեկացնել մասնագետներին կամ պատասխանատու անձանց
2 շաբաթը մեկ անգամ կմասնակցեն «Ծնողի դպրոց»-ի թիմի կողմից իրականացվող սուպերվիզիոն հանդիպումներին՝ տարեկիցներին աջակցելու հարցում մասնագիտական ուղղորդումներ ու խորhրդատվություն ստանալու համար։
Ծրագրի տեւողությունը՝ 6 ամիս /հուլիս-դեկտեմբեր/
Ծրագրի ամբողջ ընթացքին լիարժեք ներգրավված մասնակիցները ծրագրի ավարտին կստանան վկայականներ և խրախուսական նվերներ։